Author Archives: Miqayel

Ռեալի նավը կանգուն է?

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում տեղի ունեցավ հերթական Էլ կլասիկոն։ «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ՝ հաղթելով 2։0 հաշվով։ Առաջին խաղակեսն անցավ թիմերի փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն «Բարսելոնայի» գրոհներն ավելի վտանգավոր և մտածված էին։ Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծվեց 21-րդ րոպեն, երբ ձախ եզրից Ժորդի Ալբան հարվածային դիրք դուրս բերեց Անտուան Գրիզմանին, սակայն […]

Հենոն կրկին գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել?

Իտալական Ա 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 3։4 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ՝ շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Հերթական անգամ հայ երկրպագուներին ուրախացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ երկրորդ տուրն անընդմեջ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 41-րդ րոպեին Նիկոլա Կալինիչը կրկին առաջ մղեց հռոմեական ակումբին՝ եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի աջ եզրից կատած փոխանցումը։ […]

Անհավանական գոլառատ հանդիպումներ իտալական Ա սերիայից?

Իտալական Ա սերիայի շրջանակում ընթանում է 26-րդ տուրը։ Ինչպես գիտեք, այս տուրի մի շարք հանդիպումներ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են, սակայն այսօր կայացած երկու հանդիպումները մեզ ուրախացրին անհավանական գոլառատությամբ։ «Ատալանտան» շարունակում է պարզապես հիացնել։ Ջամպիերո Գասպերինի սաներն ընթացիկ մրցաշրջանում արդեն երրորդ անգամ մրցակցի դարպասն ուղարկում են 7 գնդակ։ Բերգամոն ներկայացնող ակումբի հերթական զոհը հետնապահների թվում ընթացող […]

Ռեալ – Բարսելոնա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի վերջին խաղի շրջանակում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կմրցի առաջատար «Բարսելոնայի» դեմ։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55 և կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ հանդիպման առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․

Էդինսոն Կավանիի անհավանական վրիպումը?

Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթել է «Դիժոնին»։ Փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին հանդիպման 36-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն է ունեցել, սակայն Կիլիան Մբապեի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո 2-3 մետր հեռավորությունից հարվածել է բավականին բարձր։

Կևին դե Բրոյնե․ «Բավականին մոտ եմ «Ոսկե գնդակը» ստանալուն»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն մեկնաբանել է «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունները․ «Հնարավոր է՝ ես արդեն այդքան էլ հեռու չեմ այդ մրցանակը ստանալուց, սակայն ես ո՞վ եմ, որպեսզի այդպիսի հարց լուծեմ։ Պարզապես փորձում խաղադաշտում լինել ավելի լավը, քան կամ։ Ես լավ եմ խաղացել վերջին տարիներին և նույնիսկ նախորդ մրցաշրջանում, երբ ես տառապում էի վնասվածքներից, […]

Ինչպես է Գարի Նևիլն արձագանքել Լիվերպուլի պարտությանը?

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով պարտվել է «Վոթֆորդին»։ Այս պարտությունն ընդհատեց Յուրգեն Կլոպի թիմի 44 խաղից բաղկացած անպարտելի խաղերի շարքը։ Sky Sports-ի փորձագետ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը զվարճալի կերպով է արձագանքել «Լիվերպուլի» պարտությանը․

Ֆրանսիական ակումբի դարպասապահը գնդակը ձեռքով նետել է սեփական դարպասը?

Ֆրանսիական լիգա 2-ի 27-րդ տուրի շրջանակում աղյուսակի միջնամասում ընթացող «Կանը» սեփական հարկի տակ մրցել է «Գրենոբլի» հետ։ Տանտերերը հաղթել են 2։0 հաշվով։ «Գրենոբլը» 1 րոպեում հաջողացրել է երկու անգամ գնդակը հանել սեփական դարպասից։ Խաղի 18-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Բրիս Մոբլյոն տարվա ամենազավեշտալի ինքնագոլի հեղինակն է դարձել, իսկ ավելի մանրամասն՝ տեսանյութում․

Էլ Կլասիկո․ հայտնի են դարձել թիմերի հայտացուցակները

Այսօր՝ մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով 23։55, Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում կկայնա տարվա գլխավոր հանդիպումներից մեկը՝ իսպանական Էլ կլասիկոն, որի շրջանակում կմրցեն «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են այն խաղացողների անունները, ովքեր հայտավորված կլինեն հանդիպմանը․

Հոֆֆենհայմ – Բավարիա հանդիպումը երկու անգամ ընդհատվել է մյունխենյան ակումբի վիրավորական պաստառի պատճառով?

Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 0։6 հաշվով առավելության է հասել «Հոֆֆենհայմի» նկատմամբ։ Սակայն այս հաղթանակը հանդիպման ամենակարևոր իրադարձությունը չէ։ Հանդիպման 66-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն եղել է նվաստացուցիչ «Հոֆֆենհայմի» համար, մյունխենյան ակումբի երկրպագուները վիրավորական պաստառ են պարզել տանտերերի սեփականատեր Դիտմար Հոպի հասցեին։ Պաստառի վրա գրված է եղել հետևյալը․ «Դիտմար Հոպը դեռևս անբարոյական որդի է»։ […]

1 1,958 1,959 1,960 1,961 1,962 2,104