Ազգերի լիգա․ հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները
Այսօր՝ մարտի 3-ին, Ամստերդամում կայանում է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վիճահանությունը։ Հայաստանի հավաքականը, որն ընդգրկված է C դիվիզիոնում, իմացավ իր մրցակիցների անունները․ Հայաստանի հավաքականն ընդգրվել է C Դիվիզիոնի B խմբում։ Մեր հավաքականը կմրցի Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների դեմ։ Հիշեցնենք, որ հանդիպումները կկայանան 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։