Գերմանական Բուդնդեսլիգայի 27-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար Լևերկուզենի «Բայերը» տանը մրցեց «Հոֆենհայմի» դեմ։ Հանդիպումը «դեղագործների» համար ծանր ընթացք ստացավ, քանի որ 33-րդ րոպեին Մաքսիմիլիան Բեյերի խփած գոլից հետո պարտվում էին 0:1 հաշվով։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում Խաբի Ալոնսոյի թիմն ուներ խաղային մեծ առավելություն, սակայն տևական ժամանակ չէր հաջողվում խփել այդքան ցանկալի գնդակը։ Այդուհանդերձ, տանտերերը խաղավերջում ոչ […]
Ավելին
Հունվարի 12-ին վերսկսվեց գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանը, որի 17-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Հոֆֆենհայմի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ռեկորդ մայսթերն» ուներ տոտալ առավելություն` «գյուղացիներին» հաղթելով 3:0 հաշվով։ Թոմաս Տուխելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան, մեկ գնդակ էլ խփեց Հարի Քեյնը։ Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» կենտրոնական հարձակվող Ժորժինիո Ռյուտերն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիդսի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, ակումբները շատ մոտ են գործարքի հարցում վերջնական համաձայնության հասնելուն։ Նշվում է, որ «Լիդսը» 20-ամյա հարձակվողի դիմաց «գյուղացիներին» կվճարի 35 մլն եվրո, իսկ նրա հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Քյոլնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանին։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` «այծերը» 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «գյուղացիներին» վճարել են 1.5 մլն եվրո։ «Քյոլնը» հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստն արդեն այսօր` հուլիսի 5-ին, կմիանա ակումբին և առաջին մարզումը […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Քյոլնի» կազմում։ Մի շարք գերմանական աղբյուրներ հաստատում են, որ «Քյոլնը» շատ մոտ է գործարքն ավարտին հասցնելուն։ Մասնավորապես` GGFN-ը, հղում կատարելով Kölnische Rundschau-ին, հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն այսօր` հուլիսի 5-ին, Գերմանիայի Դունաուեշինգեն քաղաքում կմիանա «այծերին»` մասնակցելու ակումբի ուսումնամարզական հավաքին։ Սպասվում է, որ «Քյոլնը» գործարքի դիմաց «գյուղացիներին» […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» ձախ պաշտպան Դավիդ Ռաումը, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլատենբերգը, 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում մանկունյական ակումբն արդեն բանակցություններ է սկսել «գյուղացիների» հետ։ Այդուհանդերձ, կողմերը դեռևս մոտ չեն համաձայնության հասնելուց։ Հաղորդվում է, որ Զինսհայմը ներկայացնող ակումբը գերմանացի պաշտպանի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 30-35 մլն […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» սպորտային տնօրեն Ալեքսանդր Ռոզենը հերքել է, որ ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով. «Չեմ մեկնաբանի Սպերցյանի և ակումբի այլ հնարավոր տրանսֆերների մասին լուրերը։ Մենք հետաքրքրված չենք այդ ֆուտբոլիստների ծառայություններով»,- նշել է Ռոզենը Championat.com-ի թղթակցի հետ զրույցում։ Նշենք` կան տեղեկություններ, որ հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Բունդեսլիգան ներկայացնող երկու ակումբներ, որոնց անունները չեն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալֆրեդ Շրյոդերը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։ Գերմանացի մասնագետն արդեն աշխատել է «Այաքսի» համակարգում ու 2018 թ. հունվարից մինչև 2019 թ. հուլիս եղել է Էրիկ Տեն Հագի օգնականը, ում էլ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Հերտայի» դեմ։ Մինչև 62-րդ րոպեն հանդիպումն ընթանում էր հավասար պայքարում ու լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը. 20-րդ րոպեին «ցլերին» առաջ էր մղել Բենջամին Հենդրիքսը, իսկ «Հերտայի» պատասխան գոլը 48-րդ րոպեին խփեց Ստեֆան Յովետիչը։ Այդուհանդերձ, 62-րդ րոպեին տանտերերի կենտրոնական պաշտպան Մարկ-Օլիվեր Կեմպֆը սեփական տուգանային հրապարակում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է բելգիական «Բրյուգեի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, ինչից հետո 28-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Հոֆֆենհայմ», քանի որ «Բրյուգեն» չի ունենալու Ադամյանի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։ Հավելենք, որ «Բրյուգեն» այժմ մարզում է հոլանդացի մասնագետ Ալֆրեդ Շրյոդերը, ով Ադամյանի խաղին […]
Ավելին
1 2 3 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023