Հենոն կրկին գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել?

Հենոն կրկին գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել?

01/03/2020 - 23:51

Իտալական Ա 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 3։4 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ՝ շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

Հերթական անգամ հայ երկրպագուներին ուրախացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ երկրորդ տուրն անընդմեջ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

41-րդ րոպեին Նիկոլա Կալինիչը կրկին առաջ մղեց հռոմեական ակումբին՝ եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի աջ եզրից կատած փոխանցումը։ Հենոն այդ դրվագում հիանալի անցում ձեռնարկեց։

Խաղի 81-րդ րոպեին հյուրերը ստացան տուգանային հարվածի իրավունք։ Թվում էր՝ Ալեքսանդր Կոլարովի հարվածից հետո գնդակը չդիպավ ոչ ոքի, սակայն հետագայում Ա սերիան այդ գնդակը գրանցեց մեր կիսապաշտպանի հաշվին։ Տեսակրկնապատերն ուշադիր դիտելուց հետո համոզվում ենք, որ, այո՛, հենց Հենոն շեղեց գնդակը դեպի դարպասը՝ հաշվիը դարձնելով 2։4։

Նշենք, որ Հենոյի հաշվին արդեն գրանցվել է 6 գոլ և 3 գոլային փոխանցում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023