Հոֆֆենհայմ – Բավարիա հանդիպումը երկու անգամ ընդհատվել է մյունխենյան ակումբի վիրավորական պաստառի պատճառով?

Հոֆֆենհայմ – Բավարիա հանդիպումը երկու անգամ ընդհատվել է մյունխենյան ակումբի վիրավորական պաստառի պատճառով?

01/03/2020 - 01:55

Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 0։6 հաշվով առավելության է հասել «Հոֆֆենհայմի» նկատմամբ։

Սակայն այս հաղթանակը հանդիպման ամենակարևոր իրադարձությունը չէ։ Հանդիպման 66-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն եղել է նվաստացուցիչ «Հոֆֆենհայմի» համար, մյունխենյան ակումբի երկրպագուները վիրավորական պաստառ են պարզել տանտերերի սեփականատեր Դիտմար Հոպի հասցեին։ Պաստառի վրա գրված է եղել հետևյալը․ «Դիտմար Հոպը դեռևս անբարոյական որդի է»։

Նկատելով պաստառը՝ «Բավարիայի» խաղացողները երկրպագուներին հորդորել են իջացնել պաստառը։ Սակայն երկրպագուները չեն շտապել կատարել հորդորը։ Այդ ժամանակ տրիբունաներին է մոտեցել արդեն մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

Խաղը մոտ 20 րոպը դադարից հետո վերսկսվել է, սակայն 78-րդ րոպեին այն կրկին ընդհատվել է։ Մրցավարը որոշել է  դադարեցնել խաղը ու ֆուտբոլիստների հետ հեռացել խաղադաշտից՝ հավելելով, որ եթե «Հոֆֆենհայմի» սեփականատիրոջ մասին պաստառը կրկին բարձրացվի, ապա ստիվպած կլինի վերջնական դադարեցնել հանդիպումը։ Այդ ամենից հետո երկրպագուներին են մոտեցել մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը և տնօրենների խորհդրի անդամ Օլիվեր Կանը։

Որոշ ժամանակ անց խաղը վերսկսվել է, սակայն ակումբները հանդիպման վերջին 10 րոպեն որոշեցին հրաժարվել պայքարից՝ միմյանց միջև կատարելով փոխանցումներ։

Խաղի ավարտից հետո երկու ակումբների ֆուտբոլիստներն ու ղեկավար կազմը ցուցադրաբար իրենց աջակցությունն են ցույց տվել «Հոֆֆենհայմի» սեփականատեր Դիտմար Հոպին։

Նշենք, որ Բունդեսլիգան ներկայացնող շատ ակումբների ֆանշարժումներ խիստ քննադատում են Դիտմար Հոպին, ով փորձում է շրջանցել գերմանական ֆուտբոլի օրենքները՝ ղեկավարելով «Հոֆֆենհայմի» բաժնետոմսերի 49% ավելին։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023