Կևին դե Բրոյնե․ «Բավականին մոտ եմ «Ոսկե գնդակը» ստանալուն»

Կևին դե Բրոյնե․ «Բավականին մոտ եմ «Ոսկե գնդակը» ստանալուն»

01/03/2020 - 12:44

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն մեկնաբանել է «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունները․

«Հնարավոր է՝ ես արդեն այդքան էլ հեռու չեմ այդ մրցանակը ստանալուց, սակայն ես ո՞վ եմ, որպեսզի այդպիսի հարց լուծեմ։ Պարզապես փորձում խաղադաշտում լինել ավելի լավը, քան կամ։ Ես լավ եմ խաղացել վերջին տարիներին և նույնիսկ նախորդ մրցաշրջանում, երբ ես տառապում էի վնասվածքներից, խաղադաշտում ամեն ինչ հրաշալի էր ստացվում։

Նույնիսկ Գերմանիայում ես հաջողված մրցաշրջաններ եմ ունեցել, ինձ բավարարված էի զգում, սակայն չգիտեմ՝ որ չափանիշն է որոշում, թե ներկա պահին կոնկրետ ո՞ր խաղացողն է լավագույնն աշխարհում։ Կարծում եմ՝ «Ոսկե գնդակին» ես բավականին մոտ եմ։

Վերջին տարիներին ես պայքարել եմ թոփ-30 խաղացողների մեջ մտնելու համար, և դա հիանալի է, քանի որ ես տքնաջան աշխատել եմ, որպեսզի դառնամ ավելի լավը»,- դե Բրոյնեի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցարարերի շրջանակում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023