Author Archives: Miqayel

Սերխիո Ռեգիլոնը զվարճալի հողաթափերով բակից բակ բադմինթոն է խաղում?

Ինչպես գիտեք, կորոնավիրուսի պատճառով ողջ եվրոպական ֆուտբոլը դադարեցվել է անորոշ ժամանակով, իսկ թիմերից շատերը կարանտինի մեջ են։ Բավականին զվարճալի է անցկացնում «Սևիլիայի» եզրային պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»։ 23-ամյա Instagram-ի stories բաժնում տեսահոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտպանը իր տան բակից կողքի բակում գտնվող ինչ-որ մեկի հետ […]

Իտալիայում նույնպես FIFA-ի մրցացաշար կանցկացվի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լա լիգայի ակումբները FIFA 20-ի մրցաշար են անցկացնում, որին յուրաքանչյուր ակումբից մեկ ֆուտբլիստ է մասնակցելու։ Նման մրցաշար են կազմակերպել նաև իտալական Ա սերիայի ղեկավարները, սակայն, ի տարբերություն իսպանական ակումբների, իտալիայում մրցաշարին մասնակցելու են նաև նախկին անվանի ֆուտբոլիստներ։ Մրցաշարին մասնակցելու են, օրինակ, Անդրեա Պիռլոն, Անդրեա Սրտամաչոնին, Քրիստիան Ձակարդոն, Մասիմո Օդդոն, Կանավարո եղբայրները, […]

Բարսելոնան պաշտպանությունն ուժեղացնելու տարբերակներ է դիտարկում

Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը՝ փրնտրելով նոր առաջատարի այդ դիրքում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ակումբի ղեկավարությունը Ժերար Պիկեի համար փոխարինող է փնտրում, քանի որ իսպանացի պաշտպանն արդեն 33 տարեկան է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսայի» ղեկավարությունը պաշտպաննությունն ուժեղացնելու չոր տարբերակ է դիտարկում։ Հավանական թեկնածուներն են «Լացիոյի» պաշտպան Լուիս Ֆելիպեն, «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն, […]

Մինչդեռ Լա լիգան դադարեցված է, իսպանական ակումբները կմասնակցեն FIFA 20-ի մրցաշարին

Լա լիգայի ակումբները ֆուտբոլից չկտրվելու այլընտրանք են գտել։ Մինչդեռ առաջնությունը դադարեցված է, իսպանական ակումբները FIFA 20-ի մրցաշարի են մասնակցում։ Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, ներքին առաջնության բոլոր 20 ակումբները տվել են մրցաշարին մասնակցելու իրենց համաձայնությունը։ Ամեն ակումբից կխաղա մեկ ֆուտբոլիստ․ «Ռեալը» ներկայացնելու է Մարկո Ասենսիոն, «Բարսելոնան»՝ Սերժի Ռոբերտոն, «Ատլետիկոն»՝ Մարկոս Լյորենտեն։ Հայտնի է նաև, որ […]

Լիվերպուլը Կլոպին փոխարինողների short-list է կազմել

«Լիվերպուլը» կազմել է այն մարզիչների short-list-ը, որոնք համարվում են Յուրգեն Կլոպի հավանական փոխարինողները։ Ներկա պահին գերմանացի մասնագետը չի պատրաստվում լքել անգլիական ակումբը, սակայն ակումբի ղեկավարությունը նախօրոք սկսել է դիտարկել որոշ տարբերակներ, որպեսզի Կլոպի հեռանալուց հետո նրա փոփոխությունը տեղի ունենա անցնցում։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Յուրգեն Կլոպին փոխարինողների ցուցակում երեք թեկնածու է ընդգրկվել․ «Ռեյնջերսի» գլխավոր […]

ՈՒԵՖԱ-ն չի ճանաչի Լիվերպուլի չեմպիոնությունը, եթե ԱՊԼ-ն անավարտ մնա

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերքել է այն տեղեկատվությունը, թե «Լիվերպուլը» կհռչակվի չեմպիոն, եթե ԱՊԼ-ն անավարտ մնա։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի կտրուկ տարածման պատճառով ԱՊԼ-ի հանդիպումները մինչև ապրիլի 3-ը դադարեցվել են։ «Ես կեղծ լուրեր եմ տեսել այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն հորդորում է ներքին առաջնություններն անավարտ թողնել և չեմպիոն հռչակել այն ակումբներին, որոնք տվյալ պահին գլխավորում են մրցաշարային […]

Ռայան Գիգսն և Գարի Նևիլը բուժախատողներին անվճար իրենց հյուրանոցները կտրամադրեն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Գարի Նևիլն ու Ռայան Գիգսը իրենց երկու հյուրանոցները անվճար կտրամադրեն Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությանը։ «Ուրբաթ օրվանից սկսած 176 մահճակալներ կսկսեն զբաղեցնել Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները և բուժաշխատողները։ Կարծում եմ՝ այս դժվար ժամանակահատվածում մեր ամբողջ շրջանակը պետք է համերաշխություն ցուցաբերի ոչ միայն աշխատակիցների հանդեպ, այլև նրանց հանդեպ, ովքեր առաջիկա ամիսների ապաստանի կարիք […]

Ջիորջինային նկատել են հագուստի խանութներում․ նա խախտել է կարանտինը

«Յուվետնուսի» հարձակվող Կրիշտանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջիորջինա Ռոդրիգեսը, բախվել է լուրջ քննադատության այն բանից հետո, երբ խախտել է կարանտինը և դուրս եկել գնումների։ Երկրպագուների կարծիքով, Ջիորջինան վտանգում է Կրիշտիանու Ռոնալդուի առողջությունը։ Ջիորջինային նկատել են տեղի հագուստի խանութներից մեկում։ Այս պահին Ռոնալդուն Ջիորջինայի, երեխաների և ընտանիքի այլ անդամների հետ կարանտինի մեջ է Ֆունշալի իր առանձնատանը։ Ինչպես տեղեկացնում […]

Եթե վիրուսը չի գալիս Զլատանի մոտ, ապա Զլատանն է գնում նրա մոտ

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է անհրաժեշտ միջոցներ հավաքագրել կոնորավիրուսի դեմ պայքարի համար։ Շվեդ հարձակվողը Gofundme պլատֆորմում հայտարարություն է տարածել, որ հավաքագրում է մեկ միլոն եվրո, իսկ ինքը նվիրաբերել է 100 հազար եվրո։ Զլատանը իր այդ քայլը մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Իտալիան ինձ շատ բան է տվել։ Ես ավելին եմ ցանկանում տալ այս երկրին, որին […]

Արսենալը պատրաստ է վաճառել Օբամեյանգին

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան հնարավոր է շարունակի «Բարսելոնայի» կազմում։ «Զինագործները» խաղացողի ծառայություններից պատրաստ են հրաժարվել նվազագույնը 55 մլն եվրոյի դիմաց։ Նշվում է, որ կատալոնական ակումբն իր հերթին ցանկանում է բանակցությունների միջոցով սակարկել գումարի չափը։ Կատալոնական ակումբը դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր ցանկանում ձեռք բերել գաբոնցի հարձակվողին, սակայն մերժում […]

1 1,936 1,937 1,938 1,939 1,940 2,104