Լիվերպուլը Կլոպին փոխարինողների short-list է կազմել

Լիվերպուլը Կլոպին փոխարինողների short-list է կազմել

19/03/2020 - 13:14

«Լիվերպուլը» կազմել է այն մարզիչների short-list-ը, որոնք համարվում են Յուրգեն Կլոպի հավանական փոխարինողները։ Ներկա պահին գերմանացի մասնագետը չի պատրաստվում լքել անգլիական ակումբը, սակայն ակումբի ղեկավարությունը նախօրոք սկսել է դիտարկել որոշ տարբերակներ, որպեսզի Կլոպի հեռանալուց հետո նրա փոփոխությունը տեղի ունենա անցնցում։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Յուրգեն Կլոպին փոխարինողների ցուցակում երեք թեկնածու է ընդգրկվել․ «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ, «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդ, Յուրգեն Կլոպի ներկայիս օգնական Պեպ Լինդերս, ինչպես նաև «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսման։

Նշենք, որ Յուրգեն Կլոպի և «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023