Իտալիայում նույնպես FIFA-ի մրցացաշար կանցկացվի

Իտալիայում նույնպես FIFA-ի մրցացաշար կանցկացվի

19/03/2020 - 15:54

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լա լիգայի ակումբները FIFA 20-ի մրցաշար են անցկացնում, որին յուրաքանչյուր ակումբից մեկ ֆուտբլիստ է մասնակցելու։

Նման մրցաշար են կազմակերպել նաև իտալական Ա սերիայի ղեկավարները, սակայն, ի տարբերություն իսպանական ակումբների, իտալիայում մրցաշարին մասնակցելու են նաև նախկին անվանի ֆուտբոլիստներ։

Մրցաշարին մասնակցելու են, օրինակ, Անդրեա Պիռլոն, Անդրեա Սրտամաչոնին, Քրիստիան Ձակարդոն, Մասիմո Օդդոն, Կանավարո եղբայրները, Մարկո Մատերացին, Չիրո Ֆերարան, իսկ գործող ֆուտբոլիստներից մասնակցելու են Մոյզե Կինը, Չիրո Իմոբիլեն, Խավիեր Պաստորեն, Սանդրո Տոնալին, Դուշան Վլահովիչը, Լուկա Պելեգրինին, Դավիդե Ձապակոստան, Դոմենիկո Բերարդին և այլք։

Առաջին հանդիպումը կայանալու է այսօր՝ մարտի 19-ին՝ Երևանի ժամանակով 18։00-ին։ Միմյանց դեմ են մրցելու «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը և «Կալյարիի» պաշտպան Դավիդե Բիրասչին։

Այս մասին տեղեկանում ենք sports.ru կայքի լրագրող Յուրի Շևչենկոյի Twitter-ի էջից։

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023