Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի վերջին խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Անտոնիո Կոնտեի թիմն ուներ տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «խցնանները» մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ աչքի ընկան Հին Մին Սոնն ու Սերխիո Ռեգիլոնը, իսկ «Էվերտոնի» պաշտպան Մայքլ Քինը […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել ձախ պաշտպանի գոտին, ինչի համար ակումբը դիտարկում է 3 տարբերակ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, «արքայական» ակումբը հետաքրքրված է իր նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, ով ներկայումս հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Տոտենհեմի» ու Ռեգիլոնի միջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, որը «Ռեալին» թույլ կտա […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» սեփական հարկի տակ մրցում է «Տոտեմհեմի» դեմ։ Հանդիպման 40-րդ րոպեին արտառոց դեպք է գրանցվել, ինչի հետևանքով այն դադարեցվել էր տևական ժամանակով։ Բանն այն է, որ «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, նկատելով, որ «Սեյնթ Ջեյմս-Պարկ» մարզադաշտում ներկա երկրպագուներից մեկի առողջական վիճակը վատացել է և այդ մասին անմիջապես տեղյակ է պահել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Ռեալը» ցանկանում է ուղղել իր տրանսֆերային սխալը։ Բանն այն է, որ «արքայական» ակումբը զղջում է, որ Սերխիո Ռեգիլոնին նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել է «Տոտենհեմին» և պատրաստ է 45 մլն եվրոյի դիմաց վերադարձնել իսպանացի ֆուտբոլիստին։ 24-ամյա եզրային պաշտպանը 2020 թվականի սեպտեմբերին 30 մլն եվրոյի դիմաց միացավ «Տոտենհեմին»՝ ակումբի հետ կնքելով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ կարիերան կշարունակեն լոնդոնյան ակումբի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սերխիո Ռեգիլոնը «շնաձկների» հետ կքնել է 5 տարվա պայմանագիր, իսկ գործարքն արժեցել է 30 մլն եվրո, սակայն մադրիդյան ակումբը խաղացողին հետ գնելու իրավունք կպահպանի։ «Ռեալը» ցանկացած պահի կարող է 40-45 մլն եվրոյի դիմաց հետ գնել եզրային պաշտպանի տրանսֆերը։ 23-ամյա […]
Ավելին
«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանից սկսած կրկին ելույթ կունենա «Տոտենհեմի» կազմում։ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին հաջողվել է պարզել մի շարք մանրամասներ այդ տրանսֆերից։ Իտալացի լրագրողի փոխանցմամբ՝ Գարեթ Բեյլը 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի հարազատ ակումբի կազմում, իսկ խաղացողի պայմանագիրը, որը կազմում է 17 մլն եվրո, «Տոտենհեմն» ու «Ռեալը» կիսելու են միմյանց միջև, […]
Ավելին
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգլիոնը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, լոնդնոյան ակումբը «արքայական» ակումբի հետ խաղացողի տրանսֆերի հարցում համաձայնության էր հասել դեռևս սեպտեմբերի 15-ին։ «Շնաձկները» խաղացողի դիմաց կվճարեն 30 մլն եվրո, սակայն, «Ռեալին» հաջողվել է Ռեգիլոնի՝ նոր ակումբի հետ կնքվելիք պայմանագրում երկու շատ կարևոր կետ մտցնել, ըստ որոնց, մադրիդյան ակումբը 40-45 մլն եվրոյի […]
Ավելին
«Ռեալի» եզրային պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, ով ավարտված մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրեց «Սևիլիայի» կազմում, մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն։ Լոնդոնյան ակումբը կարծես թե իսպանացի պաշտպանի տրանսֆերի հարցում առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդից», որը ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության հասնել «արքայական» ակումբի հետ։ Բանն այն է, որ «Ռեալը» խաղացողի դիմաց ցանկանում է ստանալ 30 մլն եվրո, ինչպես նաև […]
Ավելին
Շարունակում ենք ներկայացնել տրանսֆերային ամենաթարմ նորությունները, որոնք Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչից հետո ավելի են ակտիվացել։ Ինչպես միշտ սկսենք անգլիական Պրեմիեր լիգայից։ Անգլիա Պրեմիեր լիգայի նորեկ «Լիդսը» օգոստոսի 29-ին միանգամից երկու տրանսֆերի մասի հայտարարեց։ Ակումբ 30+10 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Վալենսիայի» 29-ամյա հարձակվող Ռոդրիգո Մորենոյին, իսկ 13 մլն եվրոյի դիմաց՝ «Ֆրայբուրգի» կենտրոնական պաշտպան […]
Ավելին
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն խաղացողների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին երկու տուրերի հանդիպումներին։ «Կարմիր ֆուրիան» սեպտեմբերի 3-ին հյուրընկալվելու է Գերմանիային, իսկ ամսի 6-ին սեփական հարկի տակ մրցելու է Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ – Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Չելսի»), […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023