Ռայան Գիգսն և Գարի Նևիլը  բուժախատողներին անվճար իրենց հյուրանոցները կտրամադրեն

Ռայան Գիգսն և Գարի Նևիլը բուժախատողներին անվճար իրենց հյուրանոցները կտրամադրեն

19/03/2020 - 11:41

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Գարի Նևիլն ու Ռայան Գիգսը իրենց երկու հյուրանոցները անվճար կտրամադրեն Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությանը։

«Ուրբաթ օրվանից սկսած 176 մահճակալներ կսկսեն զբաղեցնել Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները և բուժաշխատողները։ Կարծում եմ՝ այս դժվար ժամանակահատվածում մեր ամբողջ շրջանակը պետք է համերաշխություն ցուցաբերի ոչ միայն աշխատակիցների հանդեպ, այլև նրանց հանդեպ, ովքեր առաջիկա ամիսների ապաստանի կարիք ունեն։

Մենք ուրախ ենք, որ կարողացանք համաձայնության հասնել։ Դա անվճար կլինի․ բուժաշխատողներն այնտեղ կարող են անվճար մնալ առաջիկա ամիսներին։ Նրանց անհրաժեշտ է մեկուսանալ ընտանիքի անդամներից»,- նշել է Նևիլը տեսազանգի միջոցով։

Նևիլի և Գիգսի հյուրանոցներից մեկը գտնվում է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի հարևանությամբ, իսկ մյուսը՝ քաղաքի կենտրոնում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023