Author Archives: Miqayel

Բրունո Ֆերնանդեշի հիանալի «կրակոցը» Բաշակշեհիրի դարպասը🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Իստամբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին հիանալի «կրակոցով» բացեց Բրունո Ֆերնանդեշը, ով այս խաղում ընդհանուր առմամբ խփեց երկու գնդակ։ Հավելենք միայն, որ Ֆերնանդեշը «Յունայթեդ» տեղափոխվելուց ի վեր 35 խաղում ստեղծել է արդեն 34 գոլ՝ դառնալով […]

Ֆերենցվարոշի ֆուտբոլիստը գոլը տոնել է Ռոնալդուի հայտնի ոճով🎥

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային դժվար հաղթանակ տարավ «Ֆերենցվարոշի» նկատմամբ՝ հաղթական գոլը խփելով 90+2-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ Ալվարո Մորատան։ Հանդիպման հաշիվը բացեցին հունգարացիները։ 19-րդ րոպեին հյուրերը նետվեցին կտրուկ հակագրոհի, ինչի արդյունքում «Ֆերենցվարոշին» հաշվի մեջ առաջ մղեց ալբանացի հարձակվող Մյուրտո Ուզնուին։ Ուզունին խփած գնդակը նշեց Կրիշտիանու […]

Ընթերցողի կարծիք․ «Չ» նախածանցը հաղթողը․ երկնքում տեղ բացեք, նոր աստղ է վառվում․ Դիոգու Ժոտա

Երազանքից դեպի  նպատակ տանող ճանապարհը ընկնում է բանականության միջով։ Կկարողանա՞ս հաղթել գլխիդ մեջի  «Չ»  նախածանցով սկսվող երևույթներին, կկարողանա՞ս ավելի ուժեղանալ անհաջողություններից հետո, կկարողանա՞ս գործել ու ապրել  Նիցշեի՝ «Այն, ինչը մեզ (ինձ) չի սպասնում, մեզ (ինձ) ավելի ուժեղ է դարձնում»-ը սրտումդ դաջած, ուրեմն հաջողությունը քոնն է։ Դիոգու Ժոզե Տեյշեյրա դա Սիլվան ծնվել և մեծացել է  Պորտուի  […]

ՖԻՖԱ-ն հրապարակել է «FIFA The Best» մրցանակի հավակնորդներին

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է «FIFA The Best» մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերի հաղթողների հավակնորդներին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցկացնվելու առցանց տարբերակով՝ տեսազանգի օգնությամբ։ Այդ օրը մի շարք անվանակարգերում հանձնվելու են մրցանականեր, որոնք վերաբերելու են միայն 2019/20 մրցաշրջանին։ «Լավագույն տղամարդ ֆուտբոլիստ» մրցանականին հավակնում են հետևյալ ֆուտոբլիստները․ Տիագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ) Կրիշտիանու […]

Սևիլիան դաժան ծաղրի է ենթարկել ինքն իրեն 📸

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթել է «Կրասնոդարին»՝ հաղթական գնդակը խփելով 90+5-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ Մունիրը։ Այդ հաղթանակի շնորհիվ անդալուսական ակումբը E խմբում վաստակեց 10 միավոր և ապահովեց տեղը 1/8 եզրափակչում։ Խաղից հետո «Սևիլիայի» պաշտոնական Twitter-ում հետաքրքիր լուսանկար է հրապարակել՝ դաժան ծաղրի ենթարկելով ինքն իրեն: Ակումբի […]

ՌԵկորդը ռեկորդի հետևից․ Հալանդը հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության է հասել «Բրյուգեի» նկատմամբ։ Դորտմունդյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։ 20-ամյա հարձակվողի դիմաց Չեմպիոնների լիգայի շրջանակում 12 խաղում գրանցվել է արդեն 16 գնդակ։ Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական Twitter-ը, Հալանդը […]

Ֆերենցվարոշը քիչ էր մնում Թուրինում խոշոր անակնկալ մատուցեր🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի շրջանակում «Յուվենտւսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային ծանր հաղթանակ տարավ «Ֆերենցվարոշի» նկատմամբ։ Հանդիպումը բավականին անսպասելի մեկնարկեց «Յուվեի» համար, քանի որ հունգարական ակումբը 19-րդ րոպեին Մյուրտո Ուզնուիի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։ Բաց թողած գոլից հետո Անդրեա Պիռլոյի սաները տիրեցին նախաձեռնությանը և 35-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պատասխան […]

Հալանդը շարունակում է ճախրել, իսկ Լացիոն փորձում է հետ չմնալ Բորուսիայից🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցեց «Բրյուգեի» դեմ։ Դորտմունդյան ակումբը կարծես թե բավականին լավ մարզավիճակում է 3։0 հաշվով հեշտ հաղթանակ տարավ։ «Բորուսիայի» կազմում շարունակում է փայլել 20-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը, ով դարձավ դուբլի հեղինակ, իսկ մեկ գոլ էլ գրանցվեց Ջեյդոն Սանչոյի անվան դիմաց։ Հավելենք, որ նորվեգացի […]

Բարսելոնան նույնիսկ առանց առաջատարների քարը քարի վրա չթողեց Դինամոյին🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» Կիևում հյուրընկալվել էր տեղի «Դինամոյին»։ Այս խաղին «Բարսելոնան» մոտեցել էր առանց իր մի շարք առաջատարների։ Ժերար Պիկեն, Սերխիո Ռոբերտո, Անսումանե Ֆաթին և Սերխիո Բուսկետսը խաղը բաց թողեցին վնասվածքների պատճառով, իսկ Լեո Մեսսիին ու Ֆրենկի դե Յոնգին Ռոնալդ Կումանի որոշմամբ հանգիստ էր տրվել։ Նույնիսկ առաջատարների բացակայությունը կատալոնական ակումբին […]

Լայպցիգն իսկական դաս տվեց ՊՍԺ-ին, սակայն մեկ սխալը ճակատագրական եղավ🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Հանդիպումը մեկնարկեց փարիզյան ակումբի առավելությամբ, ինչն էլ նպաստեց, որ Թոմաս Տուխելի սաները 11-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Նեյմարը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Լայպցիգն» ուներ տոտալ առավելություն խաղային բոլոր ասպեկտներում և թույլ չէր տալիս «Պարի Սեն-Ժերմենի» […]

1 1,702 1,703 1,704 1,705 1,706 2,104