Author Archives: Miqayel

Globe Soccer Awards-ը հրապարակել է դարի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների անունները

Globe Soccer Awards-ը, որը յուրաքանչյուր տարեվերջին տարեվերջին հանձնում է տարբեր ֆուտբոլային մրցանակներ, հրապարակել է 21-րդ տարի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդներին։ Այդ մրցանակը ստանալու է այդ խաղացողը, ով լավագույնը կճանաչվի 2001-2020 թվականներին ունեցած մրցելույթների համար։ Մրցանակին հավակնում են Անդրեա Պիռլոն, Լուիշ Ֆիգուն, Անդրես Ինիեստան, Լուկա Մոդրիչը, Անդրեյ Շևչենկոն, Մանուել Նոյերը, Արյեն Ռոբենը, Մոհամեդ Սալահը, Կրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը, […]

Զլատանը վնասվածք է ստացել․ հայտնի է, թե երբ նա խաղադաշտ կվերադառնա

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ։ Միլանյան ակումբի կազմում այդ խաղում վնասվածքի պատճառով հանդիպումը չկարողացավ շարունակել Զլատան Իբրահիմովիչը։ Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, շվեդ ֆուտբոլիստը վնասել է ձախ ազդրը, ինչի պատճառով բկացակայի 3-4 շաբաթ։ Այսպիսով, Զլատանն իր ակումբին չի կարողանա օգնել առաջիկա մի քանի խաղերում։ Մասնավորապես նա […]

Պիկեի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է․ բժիշկները լավ լուրեր չեն հայտնում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկո» 1։0 «Բարսելոնա» հանդիպման ընթացքում կատալոնական ակումբի պաշտպաններ Ժերար Պիկեն և Սերժի Ռոբերտոն տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ «Բարսայի» պաշտոնական կայքը հայտնեց, որ Սերժի Ռոբերտոն աջ ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս, իսկ Պիկեն աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել, սակայն ակումբը […]

Ռոբերտոն երկար ժամանակով շարքից դուրս է մնացել

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։ Այդ հանդիպման ընթացքում կատալոնական ակումբի կազմում վնասվածքներ ստացան Սերժի Ռոբերտոն և Ժերար Պիկեն։ Խաղից անմիջապես հետո «կապտանռնագույնները» հայտնեցին ֆուտբոլիստների վնասվածքների տեսակը, սակայն չէին հայտնել, թե կոնկրետ որքան անհրաժեշտ կլինի նրանց ապաքինման համար։ Նոյեմբերի 22-ին «Բարսելոնան» ևս մեկ պաշտոնական հայտարարությամբ […]

Ղադիմյանը գոլ խփեց, իսկ այնուհետև պարզեց Հայաստանի դրոշը🎥

Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրի շրջանակում «Նեմանը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ «Սլուցկի» նկամտմամբ։ Հանդիպման միակ գնդակը 29-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանը։ Գեղամը գոլը խփելուց հետո վազեց մարզադաշտի այն հատվածը, որտեղ նրան աջակցում էին փոքրաթիվ հայ երկրպագուներ, նրանցից խնդրեց Հայաստանի դրոշը և բարձր պարզեց այն։ 28-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ […]

Լա լիգան նոր հերոս ունի․ Ռեալ Սոսիեդադը վստահորեն ընթանում է առաջ🎥

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվել էր «Կադիսին»։ Բասկյան ակումբը գրեթե ողջ խաղի ընթացքում ուներ տոտալ առավելություն, սակայն միայն 66-րդ րոպեին հաջողվեց խփել հաղթական գնդակը, որի հեղինակը դարձավ Ալեքսանդր Իսակը։ Իմանոլ Ալգուասիլի սաները պարզապես ֆանտաստիկ են մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը և տոնում են արդեն 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը […]

Նույնիսկ առանցքային ֆուտբոլիստների բացակայությունը չխոչընդոտեց Լիվերպուլին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց առաջատարների թվում ընթացող «Լեսթերի» դեմ։ Չնայած մի շարք առաջատար ֆուտբոիստների բացակայությանը՝ մերսիսայդյան ակումբը հիանալի հանդիպում անցկացրեց՝ հաղթելով 3։0 հաշվով։ Յուրգեն Կլոպի սաների կազմից գոլերի հեղինակներ դարձան Դիեգու Ժոտան և Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ Ջոնի Էվանսը գրավեց սեփական դարպասը։ Հավելենք, որ «Լիվերպուլի» կազմից տարբեր […]

Ֆանտաստիկ․ Հենոն արտասահմանյան առաջնություններում հոբելյանական նվաճման հասավ

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։ Այդ խաղում հռոմեական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, ով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպես տեղեկանում ենք Vnews.am կայքից, հայազգի կիսապաշտպանն այդ դուբլի շնորհիվ արտասահմանյան […]

Զլատանը գերազանցել է 78 տարվա վաղեմության ռեկորդ

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության է հասել «Նապոլիի» նկատմամբ: Միլանյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, շվեդ հարձակվողը դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, ով Ա սերիայի շրջանակում մեկնարկային 8 խաղում դարձել է նվազագույնը 10 գոլի հեղինակ: Իբրահիմովիչը գերազանցել է «Լացիոյի» լեգենդար […]

Զլատանը Միլանին ամրապնդում է առաջին հորիզոնականում🎥

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Նապոլին» ու «Միլանը»։ Միլանյան ակումբը շարունակում է վստահ մրցելույթները և 1։3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ լուրջ մրցակցի դեմ խաղում։ «Ռոսոներիների» կազմում շարունակում է փայլել 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Շվեդ հարվաձավկողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել […]

1 1,704 1,705 1,706 1,707 1,708 2,104