Author Archives: Miqayel

Նապոլիի մարզադաշտը կվերանվանվի Մարադոնայի անունով

Ինչպես տեղեկացնում է Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մագիստրիսը, «Նապոլիի» մարզադաշտը կվերանվանվի Դիեգո Արմանդո Մարադոնայի անունով։ Մինչ այժմ այն կոչվում էր «Սան Պաոլո»։ Հիշեցնենք, որ Մարադոնան «Նապոլիի» կազմում հանդես է եկել 1984-1991 թվականներին, որի հետ երկու անգամ նվաճել է «Սկուդետոն», մեկական անգամ էլ Իտալիայի գավաթն ու Սուպեր գավաթը։ Հավելենք, որ այդ երկու չեմպիոննությունները մինչ այժմ վերջինն […]

Բավարիան ՉԼ-ում մենաշնորհ է հաստատել, իսկ Ատլետիկոն կրկին չի հաղթում Լոկոյին🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Բավարիան» Մյունխենում մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Ավստրիական ակումբն ինչպես միշտ գերհարձակվողական ֆուտբոլ էր ցուցադրում և բազմաթիվ անգամ հարվածեց Մանուել Նոյերի դարպասին, սակայն կատարողական վարպտությունն ու դիպուկությունը Ջեսի Մարչի սաների մոտ դեռևս չի ներում, որպեսզի կարողանան հաղթել «Բավարիայ» նման ահեղ մրցակիցներին։ Մյունխենյան ակումբը հանդիպման ինչ-որ պահից սկսած միացրեց […]

Ատալանտան փորձում է վերգտնել իրեն՝ անակնկալ մատուցելով Լիվերպուլում🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Ինչպես գիտեք, Յուրգեն Կլոպի թիմը կադրային լուրջ խնդիրներ ունի և այս խաղը տարբեր պատճառներով բաց թողեցին Վիրջիլ Վան Դեյկը, Ջո Գոմեսը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Տիագոն, Նաբի Կեյտան, Ջորդան Հենդերսոնը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Շկեդրան Շաքիրին։ Այս բազմաթիվ կորուսների ֆոնին «Լիվերպուլը» չկարողացավ […]

Ինտերը ոչինչ չկարողացավ առաջարկել Ռեալին🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ռեալի» դեմ։ Հանդիպումը բավականին հաջող մեկնարկեց «արքայական» ակումբի համար, քանի որ Նիկոլո Բարելան սեփական տուգնայաին հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Նաչոյի նկատմամբ, ինչի արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Էդեն Ազարը։ «Ինտերի» անհաջողությունները շարունակվեցին 33-րդ րոպեին, երբ մեկ […]

Սիթին հանգիստ քայլերով նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Պիրեյում հյուրընկալվել էր «Օլիմպիակոսին»։ Ամբողջ խաղի ընթացքում «քաղաքաբնակները» ունեին բացահայտ առավելություն և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն ընդամենը մեկ անգամ գրավեցին հունական ակումբի դարպասը։ Հանդիպման միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Ֆիլ Ֆոդենը։ Այս հաղթանակից հետո «Սիթին» C խմբում վաստակեց 12 միավոր և ամրագրեց իր տեղը մրցաշարի […]

Նապոլիի երկրպագուները բուռն կերպով հրաժեշտ են տալիս իրենց Աստծուն🎥

Ինչպես գիտեք, այսօր՝ նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆուտբոլային լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան։ Մարադոնան 1984-1991 թվականներին հանդես է եկել «Նապոլիի» կամզում, որի հետ երկու անգամ դարձել է Ա սերիայի չեմպիոն (խմբ․՝ մինչ այժմ այդ չեմպիոնությունները վերջինն են նեապոլիտանական ակումբի համար), իսկ մեկական անգամ էլ նվաճել է Իտալիայի գավաթը և Սուպեր գավաթը։ Ցավալի […]

Բորուսիան հերթական ապտակը հասցրեց Շախտյորին🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Մյունխենգլադբախը» հերթական ջախջախից հաղթանակը տարավ «Շախտյորի» նկատմամբ։ Ի տարբերություն նախորդ տուրի, այս անգամ Մարկո Ռոզեի սաները երկու գնդակ պակաս ուղարկեցին «հանքափորների» դարպասը և հաղթեցին 4։0 հաշվով։ «Բորուսիայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լարս Շտիդլը, Նիկո Էլվեդին, Բրիլ Էմբոլոն և Օսկար Վենդտը։ Այս հաղթանակից հետո մյունխենգլադբախցիները վաստակեցին 8 […]

Ինտեր – Ռեալ Մադրիդ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա B խմբում, որի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Մահացել է Դիեգո Արմանդո Մարադոնան

Ինչպես տեղեկանում ենք միջազգային տարբեր ԶԼՄ-ներից, 60 տարեկանում կյանքից հեռացել է ֆուտբոլային լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան։ Մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։ Արգենտինացի նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արգենտինոս Խունիորսի», «Բոկա Խունիորսի», «Բարսելոնայի», «Նապոլիի», «Սևիլիայի» և «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում։ Մարադոնան կարիերայի ողջ ընթացքում ընդանուր առմամբ անցկացրել է 680 հանդիպում՝ դառնալով 348 գոլի […]

«Բոլորը Եվրոպա լիգայում․․․» Սևիլիայի հերթական գլուխգործոց կատակը 🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Կրասնոդարի» նկատմամբ՝ նվաճելով մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ խաղից հետո «Սևիլիայի» պաշտոնական Twitter-ում ակումբն ինքն իրեն դաժան ծաղրի է ենթարկել՝ հրապարակելով մի լուսանկար, որը որը երկու մասի է բաժանված, որտեղ սևամորթ տղան մի տեղ ուրախանում է, […]

1 1,701 1,702 1,703 1,704 1,705 2,104