Հալանդը շարունակում է ճախրել, իսկ Լացիոն փորձում է հետ չմնալ Բորուսիայից🎥

Հալանդը շարունակում է ճախրել, իսկ Լացիոն փորձում է հետ չմնալ Բորուսիայից🎥

25/11/2020 - 02:01

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցեց «Բրյուգեի» դեմ։

Դորտմունդյան ակումբը կարծես թե բավականին լավ մարզավիճակում է 3։0 հաշվով հեշտ հաղթանակ տարավ։ «Բորուսիայի» կազմում շարունակում է փայլել 20-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը, ով դարձավ դուբլի հեղինակ, իսկ մեկ գոլ էլ գրանցվեց Ջեյդոն Սանչոյի անվան դիմաց։

Հավելենք, որ նորվեգացի հարձակվողն անցկացրած վերջին 7 խաղում նորվեգացի հարձակվողը դարձել է 12 գոլի հեղինակ։ Հալդանը խփած 6 գոլով գլխավորում է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Զուգահեռաբար ընթացող խաղում էլ «Լացիոն» համառ պայքարում 3։1 հաշվով հաղթեց «Զենիթին»։ «Արծիվների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն, մեկ անգամ աչքի ընկավ Մարկո Պառոլոն, իսկ «Զենիթի» միակ գոլը խփեց Արտյոմ Ձյուբան։

F խումբը ստացավ հետևյալ տեսքը․

1․ «Բորուսիա Դորտմունդ» – 9 միավոր

2․ «Լացիո» – 8 միավոր

3․ «Բրյուգե» – 4 միավոր

4․ «Զենիթ» – 1 միավոր

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023