Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշից» տեղափոխվել է «Սեուտա», հայտնում է Իսպանիայի Սեգունդան ներկայացնող ակումբի մանուլի ծառայությունը։ «Կաբալյասը» մինչև 2027թ. հուլիսի 1-ը վարձակալել է 25-ամյա ֆուտբոլիստին։ «Սեուտան» Իսպանիայի երկրորդ լիգայի նոր մրցաշրջանում անցկացրած 3 խաղում էլ պարտվել է ու վերջին` 22-րդ տեղում է։ Սևիկյանն իսպանական ակումբներից 2017-2022թթ. եղել է «Լևանտեի» համակարգում, որի հիմնական թիմում […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Տրաբզոնսպորը» սեփական դաշտում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Ֆերենցվարոշից»։ Հունգարական ակումբի հաղթական գոլը 17-րդ րոպեին խփեց Քրիստոֆեր Զախարիասենը։ Հիշեցնենք, որ թուրքական ակումբը վերջերս ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել եգիպտոսցի լեգենդար վինգեր Մոհամեդ Սալահի հետ։ «Տրաբզոնսպորում» է հանդես գալիս նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Անդրե Օնանան։ Դիմակայության պատասխան հանդիպումը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովակիայի չեմպիոն «Ցելյեի» արգելքը չհաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում Հայաստանի չեմպիոնի հավանական մրցակիցները։ Վիճակահանությամբ շեղագծով առանձնացված զույգերից մեկը ստանալու դեպաում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կհանդիպի այդ դիմակայության հաղթողին։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 3-ին, մեկնարկը` ժամը 15:00-ին։ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը. Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին, պատասխան մրցավեճերը` հուլիսի 16-ին։ Կարդացե՛ք նաև Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ռոբինը Քինը հեռացել է «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հունգարական ակումբն իռլանդացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հունվարից, 82 խաղում տարել է 52 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, մեկական անգամ դարձել երկրի չեմպիոն ու գավաթակիր։ «Ֆերենցվարոշն» ավարտված մրցաշրջանում չկարողացավ 8-րդ անգամ անընդմեջ դառնալ Հունգարիայի չեմպիոն։ Տիտղոսը սենսացիոն կերպով […]
Ավելին
«Դյորը» պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ Հունգարիայի չեմպիոն։ Երկրի առաջնության վերջին` 33-րդ տուրում Բալաժ Բորբեյի գլխավորած թիմը մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Կիշվարդային»։ Հյուրերի չեմպիոնական գոլը 10-րդ րոպեին խփեց Նադիր Բենբուալին։ «Դյորը» 69 միավորով գրավեց առաջին տեղը։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2013 թվականին։ Հունգարիայում նախորդ 7 տարիներին չեմպիոն էր դարձել միայն «Ֆերենցվարոշը»։ Բուդապեշտը […]
Ավելին
«Շտուտգարտը» և «Ֆերենցվարոշը» հաղթահարեցին Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ը` դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Գերմանական ակումբը, չնայած պատասխան խաղում սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Սելթիկին», կշարունակի պայքարը։ Դիմակայության առաջին խաղում «շվաբները» մրցակցի դաշտում հաղթել էին 4:1 հաշվով։ Պատասխան խաղում Շոտլանդիայի չեմպիոնից 29-րդ վայրկյանին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Լյուկ Մաքովանը։ Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշն» էլ բուլղարական «Լյուդոգորեցի» դեմ առաջին […]
Ավելին
«Բորնմութը» ձեռք է բերել «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Ալեքս Տոթին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfemrarkt-ի տվյալներով` «բալերը» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Հունգարիայի չեմպիոնին վճարել են 12 միլիոն եվրո։ Դա հունգարական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է։ Գերազանցվել է Քրիստիան Լիստեշի ռեկորդը, որի տեղափոխության համար 2024թ. […]
Ավելին
Աթենքի ԱԵԿ-ը ձեռք է բերել «Ֆերենցվարոշի» հարձակվող Բարնաբաշ Վարգային, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` ԱԵԿ-ը Վարգայի տեղափոխության համար «Ֆերենցվարոշին» վճարել է 4,5 միլիոն եվրո։ 31-ամյա ֆուտբոլիստը հունգարական ակումբում հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 113 խաղում խփել է 70 գոլ, կատարել 22 գոլային […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ակրոնը» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը «Ֆերենցվարոշից» վարձակալել է Էդգար Սևիկյանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Տոլյատին ներկայացնող ակումբը վարձակալության ավարտին նաև հնարավարություն կունենա գնել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Transfermarkt–ը հաստատում է, որ «Ակրոնը» Սևիկյանի վարձակալության համար վճարել է 250 հազար եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում էլ վարձավճարով հանդես է եկել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026