Իբրահիմովիչը կրկին վնասվածք է ստացել
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծես թե նոր վնասվածք է ստացել։ Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն։ 39-ամյա հարձակվողը, ով խաղադաշտ դուրս չի գալիս նոյեմբերի 22-ից, դեկտեմբերի 19-ին կայացած մարզման ժամանակ մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Մարզման ավարտին Իբրահիմովիչը սկսել է ցավեր զգալ սրունքի շրջանում։ Նախնական հետազոտությունը հաստատել է Իբրահիմովիչի վնասվածքը, իսկ հաջորդ հետազոտությունը […]