Պաշտոնական․ Սոբոսլային տեղափոխվեց Լայպցիգ

Պաշտոնական․ Սոբոսլային տեղափոխվեց Լայպցիգ

18/12/2020 - 14:18

Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Զալցբուրգի» վինգեր Դոմինիկ Սոբոսլայիին։

Կողմերի միջև գործարքն արժեցել է 20 մլն եվրո, իսկ հունգարացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը պայմանագիր է ստորագրել։ Նոր ակումբի կազմում 20-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «17» համարի մարզաշապիկով։

Դոմինիկ Սոբոսլային դարձավ յոթերորդ ֆուտբոլիստը, ով «Զալցբուրգից» տեղափոխվում է «Լայպցիգ»։ Նախկինում «Ռեդ Բուլին» պատկանող մի թիմից մյուս թիմ են տեղափոխվել Դայո Ուպամեկանոն, Հվան Հի Չհանը, Պետեր Գուլաչին, Կոնրադ Լայմերը, Ամադու Այդարան, ինչպես նաև «Զալցբուրգի» ներկայիս ավագ Մարսել Զաբիթցերը։

Սոբոսլային «Զալցբուրգում» հանդես էր գալիս 2018 թվականի հունվարից, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 82 հանդիպման՝ դառնալով 26 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023