«The Best FIFA Football Awards». Յուրգեն Կլոպը՝ տարվա լավագույն մարզիչ

«The Best FIFA Football Awards». Յուրգեն Կլոպը՝ տարվա լավագույն մարզիչ

17/12/2020 - 22:41

Դեկտեմբերի 17-ին Ցյուրիխում կայանում է «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում իմանալու ենք մի շարք անվանակարգերի հաղթողներին։

«Տարվա լավագույն մարզիչ» անավանակարգում հաղթող ճանաչվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետը քվեարկության արդյունքում առաջ է անցել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից և «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայից։

Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» 2020 թվականին նվաճեց անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը, որը 30 տարվա ընդմիջումից հետո առաջինն էր։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023