Իտալիայում պայքարը թեժ է․ միլանյան ակումբները տոն են տալիս Ա սերիայում🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում կայանում է 13-րդ տուրը։ Առաջնության առաջատար «Միլանը», որը նախորդ երկու խաղերում չէր ճաշակել հաղթանակի բերկրանքը, վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին։ Ստեֆանո Պիոլիի սաներն այս տուրում հյուրընկալվել էին բավականին վառ ֆուտբոլ ցուցադրող «Սասուոլոյին»։ Հանդիպման արդեն 6-րդ վայրկյանին «ռոսոներիները» բացեցին խաղի հաշիվը։ Միլանյան ակումբի ֆուտբոլիստները խաղը սկսեցին դաշտի կենտրոնից և միանգամից մեն-մենակ դուրս բերեցին […]