Մեսսին կրկնել է Պելեի համաշխարհային ռեկորդը

Մեսսին կրկնել է Պելեի համաշխարհային ռեկորդը

19/12/2020 - 20:41

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Վալենսիայի» դեմ։

Հանդիպման 45+4-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմում աչքի ընկավ Լեո Մեսսին՝ հաշիվը դարձնելով 1։1։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Բարսելոնայի» կազմում արգենտինացի ֆուտբոլիստը խփել է 643-րդ գոլը, ինչը համաշխարհայի ռեկորդի կրկնություն է։ Մեկ ակումբի կազմում խփած գոլերի քանակով Մեսսին հավասարվեց Պելեին, ով «Սանթոսի» կազմում նույնպես ժամանակին խփել է 643 գոլ։ Խոսքը պաշտոնական հանդիպումների մասին է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023