Լիվերպուլը հիանալի խաղով ամրապնդվում է առաջին հորիզոնականում 🎥

Լիվերպուլը հիանալի խաղով ամրապնդվում է առաջին հորիզոնականում 🎥

19/12/2020 - 18:56

Դեկտեմբերի 19-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը, որի մեկնարկային հանդիպման շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Քրիստալ Փելասի» դեմ։

Մերսիսայդյան ակումբը նախորդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած դրամատիկ հաղթանակից հետո այսօր էլ ավելի ոգևորված տեսք ուներ, ինչն օգնեց քարը քարի վրա չթողնել մրցակցին՝ հաղթելով 0։7 հաշվով։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0։3 էր։ Աչքի էին ընկել Տակումի Մինամինոն, Սադիո Մանեն և Ռոբերտո Ֆիրմինոն։

Թվում էր՝ դրանից հետո Յուրգեն Կլոպի սաները կհանդարտվեն, սակայն Ջորդան Հենդերսոնը 52-րդ րոպեին հաշիվը դարձրեց 0։4, իսկ 57-րդ րոպեին Մանեի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մոհամեդ Սալահը, ով էլ ապահովեց իր թիմի ջախջախից հաղթանակը։

Եգիպտացի վինգերը 62-րդ րոպեին օգնեց իր հաշվին դուբլ գրանցել Ֆիրմինոյին, իսկ 81 ու 84-րդ րոպեներին արդեն ինքն աչքի ընկավ երկու անգամ՝ ևս դառնալով դուբլի հեղինակ։

Այսպիսով, «Լիվերպուլը» գերազանց հանդիպում անցկացրեց, վաստակեց 31 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «արծիվները» 18 միավորով 12-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023