Պաշտոնական․ Մարսելինոն գլխավորեց Ատլետիկ Բիլբաոն

Պաշտոնական․ Մարսելինոն գլխավորեց Ատլետիկ Բիլբաոն

04/01/2021 - 14:12

Հունվարի 3-ին Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ատլետիկ Բիլբաոն» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Էլչեին», ինչից հետո շատերի համար անպասելիորեն հայտարարվեց, որ բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Գայիսկա Գարիտանոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Բասկ մասնագետը «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի դեկտեմբերից։ 45-ամյա մասնագետի գլխավորությամբ «Ատլետիկն» անցկացրել է 89 հանդիպում՝ տանելով 39 հաղթանակ։ 21 խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ 29 հանդիպումից էլ ակումբը գլխիկոր է հեռացել։

Գարիտանոյի հեռացումից ժամեր անց բասկյան ակումբը հայտարարեց, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարսելինո Գարիսա Տորալը։

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկի» պաշտոնական կայքը, 55-ամյա իսպանացի մարզչի հետ կնքվել է պայմանագիր, որն ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Մարսելինո Գարիսա Տորալի վերջին աշխատավայրը եղել է «Վալենսիան», որտեղից հեռացել է 2019 թվականի սեպտեմբերին։ Վալենսիական ակումբը Մարսելինոյի գլխավորությամբ 2018/19 մրցաշրջանում հաղթել է Իսպանիայի թագավորական գավաթը։ Մարսելինոն նախկինում մարզել է նաև «Լեալտադը» (1997թ․ հուլիս – 1998 թ․ հունիս), «Սպորտինգ Խիխոն Բ»-ն (2001 թ․ հուլիս – 2003թ․ հունիս), «Սպորտինգ Խիխոնը» (2003 թ․ հուլիս – 2005թ․ հունիս), «Ռեկրեատիվոն» (2005թ․ հուլիս – 2007թ․ հունիս), «Ռասինգը» (2007թ․ հունիս – 2008թ․ մայիս), «Սարագոսան» (2008 թ․ հուլիս – 2009թ․ դեկտեմբեր), «Ռասինգը» (երկրորդ անգամ․ 2011թ․ փետրվար – 2011 թ․ հունիս), «Սևիլիան» (2011թ․ հունիս – 2012թ․ փետրվար), «Վիլյառեալը» (2013թ․ հունվար – 2016թ․ օգոստոս), իսկ 2017թվականի հուլիսից մինչև 2019 թ․ սեպտեմբեր աշխատել է «Վալենսիայի» հետ։

Հավելենք, որ «Ատլետիկը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 հանդիպումներից հետո վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023