«Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն»․ թարմացվել է Պելեի Instagram-ի bio-ի բաժինը

«Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն»․ թարմացվել է Պելեի Instagram-ի bio-ի բաժինը

04/01/2021 - 22:54

Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Պելեի պաշտոնական Instagram-ի օգտահաշվում թարմացվել է նկարագրության, այպես կոչված, bio-ի հատվածը։

Այն բանից հետո, երբ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի 3-ին իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Ուդինեզեի» դեմ կայացած խաղում երկու անգամ դարձավ գոլի հեղինակ, բազմաթիվ համաշխարհային պարբերականներ գրեցին, որ պորտուգալացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում պաշտոնական խաղերում խփել է 758-րդ գոլը՝ գերազանցելով Պելեի ցուցանիշը։ Ըստ այդ աղբյուրի՝ այժմ 35-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում գոլերի քանակով համաշխարհային ֆուտբոլում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն ավստրիացի/չեխ լեգենդար Յոզեֆ Բիցանին։ Բիցանի անվան դիմաց կա 759 գոլ, այսինքն, Ռոնալդուն նրա ցուցանիշը գերազանցելու համար անհրաժեշտ է խփել 2 գոլ։

Ռոնալդուի՝ այդ ցուցանիշը գրանցելուց հետո Պելեի Instagram-ում փոխվել է bio-ի բաժինը և գրվել է հետևյալը․

«Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն․ 1283 գոլ»:

Լուսանկարը՝ Պելեի Instagram-ի պաշտոնական օգտահաշվից․

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023