Ռեալը փոխարինող է գտել Ռամոսի համար

Ռեալը փոխարինող է գտել Ռամոսի համար

05/01/2021 - 15:16

«Ռեալի» ղեկավարությունը սկսել է լրջորեն մտածել թիմի ավագ Սերխիո Ռամոսին փոխարինող գտնելու հարցում, քանի որ իսպանացի պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ կողմերի միջև բանակցությունները հաջող չեն ընթանում։

Ինչպես տեղեկացնում է Cadena Cope-ն, «արքայական» ակումբը Ռամոսի փոխարինողին գտել է «Վիլյառեալի» կազմում։ Խոսքը 23-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Տորեսի մասին է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» ամառային տրանսֆեյաին պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել երիտասարդ պաշտպանին, եթե Ռամոսը, ի վերջո, հեռանա ակումբից։ Ներկա պահին Պաու Տորեսի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 մլն եվրո։

Նշվում է նաև, որ Պաու Տորեսի ծառայություններով, բացի մադրիդյան ակումբից, վաղուց լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։

Տորեսը «Վիլյառեալի» սան է, որի կազմում նորամուտը նշել է դեռևս 2016 թվակաին, երբ Իսպանիայի գավաթի առաջին փուլի շրջանակում «Տոլեդայի» դեմ կայացած խաղում փոխարինման դուրս եկավ հանդիպման վերջնամասում։ Մինչ այժմ նա «դեղին սուզանավի» կազմում անցկացրել է 61 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Տորեսը 2019 թվականի նոյեմբերին իր նորամուտը նշեց նաև Իսպանիայի հավաքականի կազմում և մինչ այժմ անցկացրել է 7 հանդիպում՝ խփելով 1 գոլ։ Ընդ որում՝ գոլը խփել է նորմաուտի խաղում՝ գրավելով Մալթայի հավաքականի դարպասը (7։0)։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023