Fa Cup․ 8-րդ դիվիզիոնի ակումբը պատմություն կերտեց՝ մրցելով ԱՊԼ-ի թիմի դեմ🎥

Fa Cup․ 8-րդ դիվիզիոնի ակումբը պատմություն կերտեց՝ մրցելով ԱՊԼ-ի թիմի դեմ🎥

11/01/2021 - 18:54

Հունվարի 10-ին անգլիական ֆուտբոլում պատմական իրադարձություն է գրանցվել։

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 0։5 հաշվով վստահ հաղթանակ տարավ 8-րդ դիվիզիոնը ներկայացնող «Մարին» ակումբի նկատմամբ։ Լոնդոնյան ակումբին հաղթանակ պարգևեցին Կառլոս Վինիսիուսի հեթ-տրիկը և Լուկաս Մոուրայի ու Ալֆի Դևայնի խփած մեկական գոլերը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Մարինը» դարձել է առաջին ակումբը, որը, ներկայացնելով 8-րդ դիվիզիոնը, պաշտոնական հանդիպման շրջանակում մրցել է Պրեմիեր լիգան ներկայանցող ակումբի դեմ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մարինը» Անգլիայի գավաթի պատմության շրջանակում երկրորդ ակումբն է, որին հաջողվել է հասնել մրցաշարի 1/32 եզրափակիչ՝ ներկայացնելով 8-րդ դիվիզիոնը։ Վերջին անգամ նման նվաճման հասել էր «Չեյսթաունը», որը 2007/08 մրցաշրջանում հասավ 1/32 եզրափակիչ, սակայն, 1։3 հաշվով զիջեց Չեմպիոնշիփը ներկայանցող «Քարդիֆ Սիթիին»։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023