Բալեկյանի ծառայություններով արգենտինական գրանդ ակումբ է հետաքրքրված

Բալեկյանի ծառայություններով արգենտինական գրանդ ակումբ է հետաքրքրված

11/01/2021 - 12:12

Ինչպես տեղեկացնում է Еlcrackdeportivo.com.ar-ը, արգենտինական «Ատլետիկո Ուրականում» հանդես եկող հայազգի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ծառայություններով հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռիվերի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն Բալեկյանի տաղանդի երկրպագուներից է և Դիեգո Մարդոնայի գավաթի շրջանակում, որտեղ «Ուրականն» ու «Ռիվերը» նույն խմբում էին հայտնվել, արգենտինացի մասնագետն անձամբ հետևել է 24-ամյա վինգերի խաղին։

Նշվում է նաև, որ «Ռիվերը» Բալեկյանին դիտարկում է որպես կազմի ուժեղացման ամենահավանական տարբերակ, քանի որ ակումբը փոխարինող է փնտրում իր առաջատարներից մեկի՝ Լուկաս Պրատոյի՝ հոլանդական «Ֆեյենորդ» տեղափոխվելուց հետո։

Հատկանշական է, որ Բալեկյանն առաջարկներ ունի նաև Եվրոպայից, ինչի պատճառով էլ «Ռիվեր Փլեյթի» ներկայացուցիչները պետք է շտապեն։ Հետաքրքրություն ցուցաբերողներից մեկն էլ հենց «Ֆեյենորդն» է։

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Ատլետիկո Ուրականի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 74 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Բալեկյանը նաև Հայաստանի հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 5 հանդիպման։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023