Պաշտոնական․ Լիոնի հարձակվողը տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ

Պաշտոնական․ Լիոնի հարձակվողը տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ

13/01/2021 - 22:49

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը «Լիոնից» վարձակալեց կենտրոնական հարձակվող Մուսա Դեմբելեին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը Դեմբելեին վարձակալել է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչի դիմաց «Լիոնը» կստանա 1․5 մլն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վարձակալության ավարտից հետո «Ատլետիկոն» հնարավորություն կունենա 33 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Մուսա Դեմբելեն «Լիոնի» շարքերը համալրել էր 2018 թվականի ամռանը։ Այն ժամանակ ֆրանսիական ակումբը հարձակվողի դիմաց «Սելթիկին» վճարեց 22 մլն եվրո, իսկ մինչ այժմ նա «Լիոնի» կազմում անցկացրել է 108 հանդիպում՝ դառնալով 45 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023