Կարասկոն 80-ականնեի Fiat-ով վազանց է կատարում Լյորենտեի ժամանակակից 4×4 ամենագնացին🎥

Կարասկոն 80-ականնեի Fiat-ով վազանց է կատարում Լյորենտեի ժամանակակից 4×4 ամենագնացին🎥

13/01/2021 - 14:50

Հունվարի 9-ին Լա լիգայի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» 18-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ պետք է մրցեր «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ, սակայն Մադրիդում ձյան տեսքով վերջին 50 տարվա ամենաառատ տեղումների պատճառով բասկյան ակումբի ինքնաթիռը չկարողացավ վայրէջք կատարել «Բարախաս» օդանավակայանում` վերադառնալով Բիլբաո։

Այդ weekend-ին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին հանգիստ էր տրված։ Միայն փոքր մարզումային խումբ էր մարզվել ակումբի մարզաբազայում, իսկ երկուշաբթի՝ հունվարի 11-ին, մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերսկսեցին մարզումները, սակայն, «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտ հասնելու համար «հնդկացիների» ներկայացուցիչները բարդություններ ունեին, քանի որ, արդեն նշեցինք, առատ ձյուն էր տեղացել։

Այդ օրերին Մադրիդում կյանքը կաթվածահար էր եղել և տրանսպորտային ոչ մի միջոց չէր աշխատում, ինչի հետևանքով «Ատլետիկոյի» ղեկավարները ֆուտբոլիստներին 4×4 ոճի ժամանակակից ամենագնաց մեքենաներ էին տրամադրել, որպեսզի նրանք կարողանան հասնել ակումբի մարզմանը, սակայն, ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին ընտրել այդ տարբերակը։

Բանն այն է, որ մադրիդյան ակումբի բելգիացի վինգեր Յանիկ Ֆերեյրա Կարասկոն իր հարևանից խնդրել էր 1983 թվականի արտադրության «Fiat Panda» մակնիշի ամենագնացը, քանի որ այդ մեքենան ձմեռային եղանակներին անչափ հարմար է երթևեկելու համար։ 27-ամյա ֆուտբոլիստի հարևանը նրան պատմել էր, որ այդ մեքենան աշխարհում ամենալավ մեքենաներից մեկն է, ինչից հետո էլ նա որոշում է մարզման մեկնել այդ մեքենայով։

Բելգիացի ֆուտբոլիստն իր հետ մարզմանը տանում է նաև իր թիմակիցներ Տոմա Լեմարին, Շիմե Վրսալկոյին և Մարիո Հերմոսոյին՝ ճանապարհին գեղեցիկ կերպով վազանց կատարելով Մարկոս Լյորենտեի վարած ժամանակակից 4×4 ոճի ամենագնացին։

Իսպանացի կիսապաշտպանը վազանցի պահը նկարել է իր մեքենայից և տեղադրել համացանցում, ինչը կայծակնային արագությամբ տարածվում է ՝ դառնալով վերջին օրերի հիթը։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023