«Ո՞վ է ասել նրան, որ մենք ցանկանում ենք իր հետ պայմանագիր կնքել»․ Ժոզեի «կծող» պատասխանը Օզիլի գրառմանը

«Ո՞վ է ասել նրան, որ մենք ցանկանում ենք իր հետ պայմանագիր կնքել»․ Ժոզեի «կծող» պատասխանը Օզիլի գրառմանը

13/01/2021 - 15:32

Օրեր առաջ «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է երկրպագուների հարցերին։

32-ամյա ֆուտբոլիստի հետևորդներից մեկը նրան հարցրել է՝ կավարտեր ֆուտբոլիստի կարիերան, թե կտեղափոխվեր «Տոտենհեմ», որին Օզիլը պատասխանել է հետևյալ կերպ․

«Պարզ հարց․ կավարտեի կարիերաս»։

Հունվարի 15-ին՝ ուշ երեկոյան, «Տոտենհեմը» ԱՊԼ-ի 16-րդ տուրից հետաձգված հանդիպման շրջանակում մրցելու է «Ֆուլհեմի» դեմ։ Այդ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ Օզիլի կատարած գրառման մասին լրագրողներից մեկը հարց է ուղղել «շնաձկների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին։ Լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե պորտուգալացի մասնագետն ինչ կարծիք ունի այդ մասին, որին Ժոզեն պատասխանել է բավական «կծողական»․․․

«Ո՞վ է ասել նրան, որ մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել իր հետ»,- նշել է «Յուրահատուկը»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023