Author Archives: Miqayel

Ռոմա – Վերոնա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կընդունի «Վերոնային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Սալահը սիրում է գոլեր խփել Վեսթ Հեմին․ եգիպտացին Լիվերպուլին պահում է չեմպիոնական պայքարում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Յուրգեն Կլոպի սաները տիրեցին նախաձեռնությանը։ Առաջին խաղակեսում «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, ավելի վտանգավոր էին գործում, սակայն նրանց չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը բացել հաշիվը։ Այն, ինչ չհաջողվեց անել առաջին կեսում, «Լիվերի» տղաներն արեցին երկրորդ կեսի սկզբնամասում։ […]

Լիդսը գրագետ խաղով թույլ չի տալիս Լեսթերին բարձրանալ երկրորդ հորիզոնական🎥

Շարունակվում է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը, որի շրջանակում մրցանակային տեղի համար պայքարող «Լեսթերը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ և անակնկալ կերպով պարտություն կրեց 1։3 հաշվով՝ զրկվելով 2-րդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունից։ Առաջինը հաջողության հասան տանտերերը։ 13-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Հարվի Բարնսը՝ 1։0։ Դրանից հետո հաջողությունը երես թեքեց «աղվեսներից», քանի որ […]

Ղազարյանը շուտով կփոխի ակումբային գրանցումը

Interfootball-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականի և Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը շուտով կփոխի ակումբային գրանցումը։ 32-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը հանդես կգա հունական Սուպերլիգան ներկայացնող «Լամիա» ակումբի կազմում։ «Լամիան» Սուպերլիգայի շրջանակում անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 11 միավոր և 14 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 13-րդ […]

Բարսելոնան անցնող 4 տարում աստղաբաշխական գումարներ է վճարել Մեսսիին

Համացանցում անչափ հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել «Բարսելոնայի» ու Լեո Մեսսիի միջև կնքված վերջին պայմանագրից։ Կողմերը վերջին անգամ պայմանագիրը երկարաձգել են 2017 թվականի նոյեմբերին։ El Mundo Deportivo-ին հաջողվել է ստանալ կողմերի միջև գործող պայմանագրի պատճենը։ Թվերը հաստատում են, որ արգենտինացի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը համարվում է համաշխարհային սպորտում երբևէ կնքված ամենախոշոր պայմանագիրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Լեո Մեսսին անցնող […]

Լիբերտադորեսի գավաթ․ Պալմեյրասը բարձրանում է փառքի գագաթնակետին🎥

Հունվարի 31-ին լեգենդար «Մարականա» մարզադաշտում կայացավ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին երկու բրազիլական ակումբներ «Պալմեյրասն» ու «Սանթոսը»։ Հանդիպման առաջին խաղակեսում երկու թիմերն էլ զգուշավոր տեսք ունեին էին և հետախուզական ֆուտբոլ էին խաղում՝ փորձելով ճանապարհներ գտնել դեպի մրցակցի դարպասը։ Առաջին խաղակեսի միակ իրական վտանգավոր պահը ստեղծեցին «Պալմեյրասի» ֆուտբոլիստները, երբ Ռաֆայել Վեյգան հայտնվեց […]

Ինտերը հիանալի ֆուտբոլ է ցուցարդում․ «ներաձուրիները» շարունակում են հետապնդել Միլանին🎥

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բենեվենտոյի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում միլանյան ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչն էլ արտացոլվեց հաշվի տեսքով․ «Ինտերը» հաղթեց 4։0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, երբ Քրիստիան Էրիկսենի իրացրած տուգանային հարվածից հետո հյուրերի եզրային կիսապաշտպան Ռիկարդո Իմպորտան գրավեց սեփական դարպասը։ Առաջին […]

Ինչպե՞ս է Հենդերսոնը կառավարում և արձագանքում իր թիմակիցների գործողություններին Տոտենհեմի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենրտոնական հանդիպման շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Խաղից հետո մերսիսայդյան ակումբը պաշտոնական սոցհարթակներում հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում և լսվում է հստակ, թե ինչպես է «Լիվերի» ավագ Ջորդան Հենդերսոնը իր թիմակիցների յուրաքանչյուր գործողություններին արձագանքում, և թե ինչպես է կառավարում նրանց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Ավիավթարից՝ չեմպիոնական տիտղոս ու ավագի թևկապ․ Շապեկոենսեի ավագի անհավանական պատմությունը 🎥

2016 թվականի նոյեմբերի 28-ը համարվում է ֆուտբոլի պամտության ամենասև էջերից մեկը։ Բրազիլական «Շապեկոենսե» ակումբը մեկնում էր Կոլումբիա՝ Մեդելին՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի (խմբ․՝ Copa Sudamericana – Լիբերտադորեսի գավաթից հետո նշանակությամբ երկրորդ միջազգային գավաթն է Լատինական Ամերիկայում) գավաթի խաղարկության եզրափակչի առաջին հանդիպմանը, որի շրջանակում պետք է մրցեր տեղի «Ատլետիկո Նասյոնալի» դեմ։ Սակայն, բրազիլական ակումբը մրցավայր չի հասնում, […]

Կուտրոնեն շուտով կդառնա Լա լիգան ներկայացնող ակումբի ֆուտբոլիստ

«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն կարիերան կշարունակի իսպանական Լա լիգայում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 23-ամյա հարձակվողը շուտով կդառնա «Վալենսիայի» ֆուտբոլիստ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «չղջիկները» վարձակալելու են Կուտրոնեին, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, հունվարի 30-ին կմեկնի Վալենսիա, որպեսզի ավարտին հասցնի տեղափոխությունը։ Հիշեցնենք, որ Պատրիկ Կուտրոնեն «Միլանի» սան է և 2019 թվականի ամռանը 22 մլն եվրոյի դիմաց համալրեց […]

1 1,642 1,643 1,644 1,645 1,646 2,104