Սալահը սիրում է գոլեր խփել Վեսթ Հեմին․ եգիպտացին Լիվերպուլին պահում է չեմպիոնական պայքարում🎥

Սալահը սիրում է գոլեր խփել Վեսթ Հեմին․ եգիպտացին Լիվերպուլին պահում է չեմպիոնական պայքարում🎥

31/01/2021 - 22:22

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից Յուրգեն Կլոպի սաները տիրեցին նախաձեռնությանը։

Առաջին խաղակեսում «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, ավելի վտանգավոր էին գործում, սակայն նրանց չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը բացել հաշիվը։

Այն, ինչ չհաջողվեց անել առաջին կեսում, «Լիվերի» տղաներն արեցին երկրորդ կեսի սկզբնամասում։ 58-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Մոհամեդ Սալահը։

Անցավ ևս 10 րոպե եգիտպացի ֆուտբոլիստը ևս մեկ անգամ գոլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 0։2։

28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում արդեն դարձել է 15 գոլի հեղինակ և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը՝ մոտակա հետապնդողներ Հարի Քեյնից ու Հին Մին Սոնից առաջ անցնելով արդեն 3 գնդակ։

Հատկանշական է, որ «Վեսթ Հեմը» դարձավ Մոհամեդ Սալահի ամենասիրելի թիմը։ Վինգերը «մրճահարների» դարպասն, անցկացրած 8 խաղում, գրավել է արդեն 9 անգամ։

84-րդ րոպեին էլ Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո Ժորժինիո Վեյնալդումը հաշիվն ավելի խոշոր դարձրեց, սակայն ընդամենը 3 րոպե անց՝ 87-րդ րոպեին, Քրեյգ Դոուսոնը մեկ գնդակ հետ բերեց իր թիմի համար։

Խաղն այդպես էլ ավարտվեց՝ «Լիվերպուլի» հաղթանակով՝ 1։3։

Այսպիսով, «Լիվերպուլը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 40 միավոր, շրջանցեց «Լեսթերին»՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական։

Մերսիսայդյան ակումբն առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջում է 4 միավոր, սակայն «քաղաքաբնակները» 1 հանդիպում պակաս են անցկացրել։

«Մրճահարները» մնացին 35 միավորով․ նրանք եզրափակում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն հնգյակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023