ՀՖՖ-ն նախատեսում է սկսել Աբովյանի Քաղաքային մարզադաշտի շինարարությունը
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ «Շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են մարզադաշտի հարակից տարածքները. կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ: Ըստ նոր նախագծի՝ արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև տեղադրել լուսավորություն: Շահագործման […]