Լիդսը գրագետ խաղով թույլ չի տալիս Լեսթերին բարձրանալ երկրորդ  հորիզոնական🎥

Լիդսը գրագետ խաղով թույլ չի տալիս Լեսթերին բարձրանալ երկրորդ հորիզոնական🎥

31/01/2021 - 22:19

Շարունակվում է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը, որի շրջանակում մրցանակային տեղի համար պայքարող «Լեսթերը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ և անակնկալ կերպով պարտություն կրեց 1։3 հաշվով՝ զրկվելով 2-րդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունից։

Առաջինը հաջողության հասան տանտերերը։ 13-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Հարվի Բարնսը՝ 1։0։

Դրանից հետո հաջողությունը երես թեքեց «աղվեսներից», քանի որ գոլի հեղինակ էին դառնում միայն «Լիդսի» տղաները։

Բաց թողած գնդակից 2 րոպե անց արդեն հաշիվը հավասար էր․ Ստյուարդ Դալասը գոլով եզրափակեց Պատրիկ Բեմֆորդից ստացած փոխանցումը՝ 1։1։

Թիմերն ընդմիջման գնացին հավասար հաշվի պայմաններում։

Երկորոդ խաղակեսում «Լիդսը» նախաձեռնությունը զիջել էր մրցակցին, գրագետ պաշտպանվում էր և հնարավորության դեպքում փորձում արդյունավետ հակագրոհել։

Մարսելո Բիալսայի մարտավարությունը շուտով տվեց իր արդյունքը։

Հանդիպման 70-րդ րոպեին նախ՝ Բեմֆորդն արդեն ինքը դարձավ գոլի հեղինակ, ապա՝ 84-րդ րոպեին կրկին օգնեց աչքի ընկնել այս անգամ Ջեք Հարիսոնին՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 1։3։

Այսպիսով Բեմֆորդն իր մասնակցությունն ունեցավ «սպիտակների» բոլոր երեք գոլերում՝ մեկ անգամ ինքը աչքի ընկնելով և երկու անգամ օգնելով գոլ խփել իր խաղընկերներին։

Այս պարտությունից հետո Բրենդան Ռոջերսի սաները չկարողացան օգտվել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունից։

«Լեսթերն» այս պահին 4-րդն է՝ իր ակտիվում ունենալով 39 միավոր։

«Լիդսն» իր միավորների քանակը հասցրեց 29-ի․ թիմն այս պահին 12-րդ հորիզոնականում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023