Ինչպես տեղեկացնում է Կոպա Ամերիկայի պաշտոնական կայքը, մրցաշարի 2024 թ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա Մայամիում։ Մրցաշարի բացման հանդիպումը կայանալու է Ատլանտայի «Մերսեդես Բենց», իսկ եզրափակիչը` Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում։ Նշենք, որ մրցաշարն անցկացվելու է ԱՄՆ-ում` հունիսի 14-ից հուլիսի 14-ը, իսկ հանդիպումներն ընդունող մյուս քաղաքները հրապարակվելու են ավելի ուշ։ Հավելենք, որ մրցաշարին մասնակցելու է 16 հավաքական, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Էկվադորի հավաքականը չի զրկվի ԱԱ-2022-ի ուղեգրից։ Հիշեցնենք, որ Չիլիի հավաքականի փաստաբան Էդուարդո Կարլեզոն պնդում էր, թե Էկվադորի եզրային պաշտպան Բայրոն Կաստիլիոն կեղծել է մի շարք անձնական տվյալներ։ Նա հայտարարել էր, թե Կաստիլիոն կոլումբացի է և իրավունք չի ունեցել ներկայացնել Էկվադորը։ Չիլին դիմել էր ՖԻՖԱ-ին` պահանջելով Էկվադորի հավաքականի անվան դիմաց […]
Ավելին
Այսօր` հունիսի 1-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած` կկայանա Ֆինալիսիման, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները։ Մրցաշարի ստեղծման գաղափարն ու նախատիպը 2021 թ. դեկտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց, որ փոխըմբռնման նոր հուշագիր է ստորագրվել ԿՈՆՄեԲՈԼ-ի ղեկավարության հետ, ինչի արդյունքում ստեղծվեց նոր մրցաշար, որն ստացավ Ֆինալիսիմա անվանումը։ Սա յուրահատուկ սուպերգավաթ է, […]
Ավելին
Անցնող օրերին կայացան աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 17-րդ տուրի հանդիպումները։ ԿՈՆՄԵԲՈԼ-ի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Ալիսոն Բեկեր (Բրազիլիա) Պաշտպաններ – Ֆրանկ Ֆաբրա (Կոլումբիա), Ֆաբիան Բալբուենա (Պարագվայ), Տիագո Սիլվա (Բրազիլիա), Ռոնալդ Արաուխո (Ուրուգվայ) Կիսապաշտպաններ – Լուիշ Դիաշ (Կոլումբիա), Ֆեդե Վալվերդե […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 16-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Վենեսուելայի ընտրանու նկատմամբ։ Ուրուգվայցիների վերջին գոլը խփեց Լուիս Սուարոսը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Ինչպես տեղեկացնում է MisterChip-ը, 35-ամյա հարձակվողը աշխարհի առաջնության ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլերի շրջանալում խփեց իր 28-րդ գոլը։ Այդ ցուցանիշով «Էլ Պիստոլերոն» դարձավ այդ գոտու […]
Ավելին
Ազգերի լիգայի ձևաչափը, հնարավոր է, էական փոփոխությունների ենթարկվի։ ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնեև Բոնեկը Meczyki-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ 2024 թվականից Ազգերի լիգայի խաղարկությանը կմասնակցեն նաև Հարավային Ամերիկայի 10 հավաքականները։ «Սա լինելու է վերջին Ազգերի լիգան ներկայիս ձևաչափով։ Մենք հանդիպել ենք ԿՈՆՄԵԲՈԼ-ի ներկայացուցիչների հետ։ 2024 թ. սկսած` մրցաշարին կմիանան նաև Հարավային Ամերիկայի հավաքականները։ Մենք դեռևս […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Էկվադորի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Վենեսուելայի դեմ։ Գոնսալո Ալֆարոյի սաները, ովքեր ընթացիկ որակավորման փուլի բացահայտումն են, շարունակում են վստահ քայլերով շարժվել դեպի աշխարհի առաջնություն և 1:0 հաշվով հաղթեցին խմբի ակնհայտ հետնահին։ Էկվադորցիներին հաղթանակ պարգևեց 41-րդ րոպեին Պիերո Հինկապիի խփած միակ գոլը։ Չիլիի […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու 11-րդ տուրի շրջանակում Կոլումբիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Բրազիլիայի ընտրանու դեմ։ Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։ Հավելենք, որ ընթացիկ որակավորման փուլի շրջանակում Բրազիլիայի հավաքականը կորցրեց առաջին միավորները։ «Պենտակամպիոնները» աշխարհի առաջնության ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում վերջին անգամ միավոր կորցրել էին […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 10-րդ տուրի շրջանակում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Պարագվայի ընտրանու դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում արգենտինացիներն ունեին ինչպես խաղային, այպես էլ տարածքային առավելություն, սակայն նրանց չհաջողվեց հաղթանակ կորզել։ Լիոնել Սկալոնիի սաները պարբերաբար ստեղծում էին գոլային պահեր, սակայն գնդակը համառորեն չէր հայտնվում տանտերերի դարպասում։ Հիանալի հանդիպում անցկացրեց Պարագվայի […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 10-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Վենեսուելայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ Վենեսուելայի հավաքականը 11-րդ րոպեին Էրիկ Ռամիրեսի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով։ «Պենտակամիպիոնները» տևական ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գնդակը, սակայն, ի վերջո, 71-րդ […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023