Author Archives: Miqayel

Մոնակոն փորձում է խառնվել չեմպիոնական պայքարին🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Մոնակոն» հյուրընկալվելիս «Բոժուար» մարզադաշտում մրցեց «Նանտի» դեմ։ Նիկո Կովաչի սաները, ովքեր վերջին շրջանում բավական հաջող են հանդես գալիս, այս անգամ նույնպես խաղադաշտը լքեցին գլուխները բարձր՝ մրցակցին հաղթելով 1։2 հաշվով։ Հանդիպման մեծ մասում մոնեգասկյան ակումբն ուներ տարածքային լուրջ առավելություն և 60-րդ րոպեի դրությամբ արդեն հաղթում էր երկու գնդակի […]

Անկայուն ՊՍԺ-ն․ Լիգա 1-ի ակնհայտ հետնապահը անախորժություններ պարգևեց Պոչետինոյին🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրի շրջանակում լուրջ անակնկալ գրանցվեց։ Վերջին տարիների անփոփոխ չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց ընթացիկ մրցաշրջանի ակնհայտ հետնապահ «Լորյանի» դեմ։ Շատերի համար անսպասելիորեն հանդիպման առաջին խաղակեսն ընթանում էր «Լորյանի» ֆուտբոլիստների թելադրանքով, ինչն էլ տվեց իր արդյունքը․ 36 -րդ րոպեին տանտերերը Լորան Աբերժելի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Առաջին կեսում ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մոտ գրեթե ոչինչ […]

Պաշտոնական․ Գևորգ Ղազարյանը տեղափոխվեց հունական ակումբ

Ինչպես տեղեկացնում է Հունաստանի Սուպերլիգան ներկայացնող «Լամիա» ակումբի պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է Կիպրոսի ԱԵԼ-ը ներկայացնող հայազգի կիսապաշտպանի Գևորգ Ղազարյանին: Ավելի վաղ Interfootball.am-ի աղբյուրներից հայտնի էր դարձել, որ վարձակալությունը նախատեսված է լինելու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Լամիան» Սուպերլիգայի շրջանակում անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 11 միավոր և 14 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 13-րդ […]

Յուրա Մովսիսյանը` Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան, այդ կապակցությամբ տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Կարիերայիս ընթացքում միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է: Միշտ կարծել եմ, որ իմ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան կարիերան ավարտած բազմաթիվ խաղընկերներիս դեպքում: Իմ կարիերայի 14 տարիների ընթացքում […]

Բարսան օգտվում է Ռեալի նվերից՝ հավասարվելով վերջինիս🎥

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկային րոպեներից կատալոնական ակումբը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, և առաջին 15 րոպեների ընթացքում առաջատար Լեո Մեսսին երկու վտանգավոր հարվածներով սպառնաց Ունայի Սիմոնի դարպասին, սակայն դրանք գոլով չավարտվեցին։ Մեսսիի աստեղային պահը եկավ 20-րդ րոպեին, երբ կատալոնական ակումբը տուգանային հարվածի […]

Հենոյի գոլային վերադարձը․ Ռոման հաղթում է Վերոնային🎥

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։ Առաջին խաղակեսում հռոմեական ակումբն ուներ տոտալ առավելություն և լուծեց հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցերը։ «Գայլերը» 20-29-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեցին «Վերոնայի» դարպասը։ Նախ 20-րդ րոպեին հաշիվը բացեց Ջանլուկա Մանչինին, ապա 22-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը, ով Ա սերիայի շրջանակում […]

Մեսսիի տպավորիչ գոլը տուգանային հարվածի իրացումից հետո 🎥

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման 20-րդ րոպեին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Լեո Մեսսին, ով էլ տպավորիչ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ ընթացիկ մրցաշրջանում խփելով արդեն 12-րդ գնդակը։ Այդ ցուցանիշով արգենտինացի հարձակվողը լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն իր […]

Հենոոո՜!!! Հայ կիսապաշտպանի գեղեցիկ գոլը Վերոնայի դարպասը🎥

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Վերոնայի» դեմ։ Հանդիպման 22-րդ րոպեին հռոմեական ակումբի կազմում իր հերթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Միխթարյանը՝ հաշիվը դարձնելով 2։0։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանն Ա սերիայի շրջանակում անցկացնում է 19-րդ հանդիպումը՝ խփելով 9-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Բարսելոնան, Մեսսիի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, El Mundo Deportivo պարբերականը, Լեո Մեսսիի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագրի հետ կապված, շոկային բացահայտումներ է արել։ Պարզվում է՝ Լեո Մեսսին անցնող 4 տարիների ընթացքում (2017թ․ սկսած) ակումբից մինչ այժմ ստացել է 511 մլն եվրո։ Կատալոնական ակումբն այդ բացահայտումների հետ կապված հունվարի 31-ին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել․ «Հաշվի առնելով El […]

Բարսելոնա – Ատլետիկ Բիլբաո․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմեը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,641 1,642 1,643 1,644 1,645 2,104