Բարսելոնան անցնող  4 տարում աստղաբաշխական գումարներ է վճարել Մեսսիին

Բարսելոնան անցնող 4 տարում աստղաբաշխական գումարներ է վճարել Մեսսիին

31/01/2021 - 12:38

Համացանցում անչափ հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել «Բարսելոնայի» ու Լեո Մեսսիի միջև կնքված վերջին պայմանագրից։ Կողմերը վերջին անգամ պայմանագիրը երկարաձգել են 2017 թվականի նոյեմբերին։ El Mundo Deportivo-ին հաջողվել է ստանալ կողմերի միջև գործող պայմանագրի պատճենը։

Թվերը հաստատում են, որ արգենտինացի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը համարվում է համաշխարհային սպորտում երբևէ կնքված ամենախոշոր պայմանագիրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լեո Մեսսին անցնող 4 տարիների ընթացքում «Բարսելոնայից» ստացել է ոչ ավել, ոչ պակաս 511 մլն եվրո։

Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, և 33-ամյա ֆուտբոլիստը դեռևս 44 մլն եվրո էլ պետք է ստանա, այսինքն, պայմանագրի ավարտին արգենտինացի ֆուտբոլիստը հարազատ ակումբից 4 տարվա ընթացքում ստացած կլինի արդեն 555 մլն եվրո։

Նշվում է, որ կողմերի միջև գործող պայմանագիրը բաղկացած է 30 էջից։ Ըստ պայմանագրի՝ «Բարսելոնան» Մեսսիին պարտավորվել է տարեկան վճարել 138 մլն եվրո աշխատավարձ, որն իր մեջ ներառում է նաև տարբեր բոնուսներ։ 115 մլն եվրո Մեսսին ստացել է աշխատավարձը երկարաձգելու համար, գրեթե 78 մլն եվրո էլ ՝ակումբին հավատարիմ մնալու համար։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին դեռևս նոր պայմանագիր չի կնքել «Բարսելոնայի» հետ և արդեն հիմա, ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության, ցանկացած ակումբի հետ կարող է ինքնուրույն բանակցություններ վարել՝ առանց ակումբին տեղյակ պահելու։ Մեսսին կարող է պայմանագիր համաձայնեցնել ցանկացած ակումբի հետ և ներկայիս պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ակումբից։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023