Author Archives: Miqayel

Տարվա fair-play-ը․ Բելոտին մրցավարին խնդրեց չեղարկել կանոնների խախտումն ու մրցակցի դեղին քարտը🎥

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» ու «Տորինոն» ֆուտբոլային ներկայացում էին պատրաստել՝ խաղն ավարտելով 3։3 հաշվով։ Հանդիպման ընթացքում թուրինյան ակումբը պարտվում էր 0։3 հաշվով, սակայն հաջողվեց հետ բերել կորցրածը։ Այդ հանդիպման ամենաուշագրավ դրվագը ոչ թե բուն հաշիվն էր, այլ «Տորինոյի» ավագ Անդրեա Բելոտիի գեղեցիկ քայլը։ Հանդիպման 33-րդ րոպեին, երբ «Տորինոն» դեռևս պարտվում էր 0։3 […]

Յուվեն ամուր կանգնած է․ Ռոմայի խաղը չստացվեց 🎥

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Ռոման»։ Հանդիպման հաշիվը բավական արագ բացվեց․ 13-րդ րոպեին «բյանկոներիները» բազմաքայլ գրոհ զարգացրին, որն իր տրամաբանական ավարտին հասցրեց Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմաբրկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփեց 16-րդ գոլը։ 23-րդ րոպեին Ռոնալդուն կարող էր մեծացնել իր թիմի առավելությունը, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստի հարվածից հետո «գայլերին» […]

Վարանը Ռամոսի գործը վերցրեց իր ձեռքը․ Ռեալը խուսափեց հերթական խոշոր անակնկալից🎥

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց ընթացիկ մրցաշրջանի հետնապահ «Ուեսկայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, Զինեդին Զիդանի թիմը տիրեց նախաձեռնությանը․ «արքայական» ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն «Ռեալի» խաղում սրություն չկար։ Առաջին խաղակեսի միակ իրական գոլային պահը գրանցվեց 34-րդ րոպեին, երբ Կարիմ Բենզեմայի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո […]

Տորինոյի ֆանտաստիկ comeback-ը Ատալանտայի դեմ խաղում🎥

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։ Բերգամոսցիները հանդիպումը պարզապես հիանալի մեկնարկեցին՝ 14-21-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավելով «Տորինոյի» դարպասը, իսկ գոլերը գրանցվեցին Յոսիպ Իլիչիչ, Ռոբին Գոսենսի ու Լուիս Մուրիելի անվան դիմաց։ Թվում էր՝ Ջանպիերո Գասպերինիի թիմը հերթական փայլուն հաղթանակն են տոնելու, և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ […]

Յուվենտուս – Ռոմա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Արսենալի գործերը կրկին լավ չեն․ Աստոն Վիլլան շարունակում է գրագետ ֆուտբոլ ցույց տալ🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 23-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Աստոն Վիլլան» Բիրմինգհեմում մրցեց «Արսենալի» դեմ։ Հանդիպման հաշիվն անչափ արագ բացվեց․ 2-րդ րոպեին «Վիլլայի» ֆուտբոլիստները հարձակման աջ եզրով գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Բերտրան Տրաորեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածային դիրք դուրս բերեց Օլի Վոթկինսին, ով էլ նպաստավոր դիրքից բացեց խաղի հաշիվը։ Հատկանշական է, որ […]

ՄՅՈՒ-ի պաշտպանը ԶԼՄ-ներից է իմացել ակումբից հեռանալու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին կենտրոնական պաշտպան Մարկոս Ռոխոն վերջերս փակված ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց «Բոկա Խունիորսի» հետ։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացի ֆուտբոլիստը մանկունյական ակումբից հեռանալու մասին իմացել է ԶԼՄ-ներից և սոցցանցերից։ Աղբյուրը փոխացում է, որ 30-ամյա պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներից պաշտոնական հաղորդագրության էր սպասում, ովքեր կարող էին նրա պայմանագիրն […]

Ռամոսը ծնկի վիրահատության կենթարկվի․ նա կբացակայի երկար ժամանակով

«Ռեալի» ավագ, կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը փետրվարի 6-ին ծնկի վիրահատության կենթարկվի։ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, արդեն տևական ժամանակ է իսպանացի ֆուտբոլիստն անհանգստություն է զգում ծնկի շրջանում, այդ պատճառով էլ «Ռեալի» բժշկական անձնակազմը կոնսիլիում է անցկացրել, ինչից հետո էլ որոշում է կայացրել վիրահատել խաղացողի ծունկը։ Սպասվում է, Ռամոսը խաղադաշտ կվերադառնա 6-8 շաբաթ հետո։ Մի շարք աղբյուներ […]

Ինտերը վստահ խաղով շարժվում է առաջ՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥

Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 21-րդ տուրը, որի մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ֆիորենտինան» մրցեց «Ինտերի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց միլանյան ակումբի առավելությամբ, ինչն էլ հետագայում տվեց իր արդյունքը։ 31-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Նիկոլո Բարելան բավական գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը։ Նախքան ընդմիջման գնալը «մանուշակները» նույնպես աչքի ընկնելու լավ […]

Պաշտոնական․ Պելեն պայմանագիր կնքեց Պարմայի հետ

Ինչպես տեղեկացնում է «Պարմայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հարձակվող Գրացիանո Պելեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ հունիսի 30-ը։ 35-ամյա կենտրոնական հարձակվողի վերջին ակումբը եղել է չինական «Շանդուն Լունենը», որտեղից հեռացել է այս տարվա հունվարի 1-ին։ Նա այդ ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 135 հանդիպում՝ […]

1 1,636 1,637 1,638 1,639 1,640 2,104