ՄՅՈՒ-ի պաշտպանը ԶԼՄ-ներից է իմացել  ակումբից հեռանալու մասին

ՄՅՈՒ-ի պաշտպանը ԶԼՄ-ներից է իմացել ակումբից հեռանալու մասին

06/02/2021 - 16:37

«Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին կենտրոնական պաշտպան Մարկոս Ռոխոն վերջերս փակված ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց «Բոկա Խունիորսի» հետ։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացի ֆուտբոլիստը մանկունյական ակումբից հեռանալու մասին իմացել է ԶԼՄ-ներից և սոցցանցերից։

Աղբյուրը փոխացում է, որ 30-ամյա պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներից պաշտոնական հաղորդագրության էր սպասում, ովքեր կարող էին նրա պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, սակայն այդպես էլ որևէ արձագանք չի եղել նրանց կողմից, ինչի պատճառով էլ Ռոխոն իր հեռանալու մասին իմացել է համացանցից։

Հավելենք, որ Մարկուս Ռոխոն փետրվարի 2-ին բուժզննում անցավ «Բոկայի» համար՝ ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մարկոս Ռոխոն «ՄՅՈՒ» էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը։ Այդ ժամանակ մանկունյական ակումբը Լիսաբոնի «Սպորտինգին» ֆուտբոլիստի դիմաց վճարեց 20 մլն եվրո։ Այս ընթացքում նա «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 122 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Բացի «Յունայթեդից» և «Սպորտինգից (61 հանդիպում, 7 գոլ, 1 գոլային փոխանցում), Ռոխոն հանդես է եկել նաև արգենտինական «Էստուդիանտեսի» (2009-2011թթ․, վարձավճար՝ 2020թ․ հունվար-հուլիս, 54 խաղ, 4 գոլ, 2 գոլային փոխանցում), ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակի» (2011-2012թթ․, 17 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում)։ Ռոխոն ևս 63 հանդիպում անցկացրել է Արգենտինայի հավաքականի կազմում՝ այդ ընթացքում խփելով 3 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023