Բենզեման ու Վինին փայլում են. Ռեալը հաղթեց Սելտային🎥

Բենզեման ու Վինին փայլում են. Ռեալը հաղթեց Սելտային🎥

13/09/2021 - 00:57

Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Սելտայի» դեմ։

Ճիշտ է` հանդիպման առաջին կեսից հետո «արքայական» ակուկբը պարտվում էր 1:2 հաշվով, սակայն Կառլո Անչելոտիի սաները երկրորդ խաղակեսում բեկեցին հանդիպման ընթացքն ու հաղթեցին 5:2 հաշվով։

Հանդիպման հերոսներ դարձան Կարիմ Բենզեման ու Վինի Ժունիորը. ֆրանսիացի հարձակվողն իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ + ասիստ, իսկ Վինիսիուսը` գոլ + վաստակած 11-մետրանոց։

«Ռեալի» կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Էդուարդո Կամավինգան, ով մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո խփեց իր առաջին գնդակը։

Վիգոյից ժամանած հյուրերի գոլերն էլ խփեցին Սանտի Մինան ու Ֆրանկո Չերվին։

Այսպիսով, «Ռեալը» 5:2 հաշվով հաղթեց «Սելտային», վաստակեց 10 միավոր և վերադարձավ 1-ին հորիզոնական։

«Սելտայի» անվան դիմաց կա ընդամենը 1 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023