Կամավինգայի վիճակագրությունը Ռեալի կազմում նորամուտի խաղում

Կամավինգայի վիճակագրությունը Ռեալի կազմում նորամուտի խաղում

13/09/2021 - 11:36

Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթեց «Սելտային»։

«Արքայական» ակումբի կազմում հանդիպման 66-րդ րոպեին փոխարինման մտավ Էդուարդո Կամավինգան, ով նորամուտը նշեց նոր թիմում։

18-ամյա կիսապաշտպանը 72-րդ րոպեին նույնիսկ գոլի հեղինակ դարձավ` «Ռեալի» կազմում բացելով նաև գոլերի հաշիվը։

Այժմ ներկայացնենք Կամավինգայի` նորամուտի խաղում գրանցած վիճակագրությունը։

Այսպես, ֆրանսիացի կիսապաշտպանը դաշտում անցկացրել է 28 րոպե։ Այդ ընթացքում կատարել է 1 հարված, որն էլ վերածվել է գոլի, 2 փորձից 1 հաջողված դրիբլինգ, 28 փոխանցում` 89.3 % ճշգրտությամբ, 1 ճշգրիտ երկար փոխանցում, 1 անգամ խախտել է կանոնները, 1 անգամ էլ իր նկատմամբ են խախտել, 1 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել են նրան, 5 անգամ դիրքային պայքար է մղել, որոնցից 2-ն ավարտվել է հաջողությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023