Վալենսիան ցանկանում է վարձակալել Բարսելոնայի պաշտպանին

Վալենսիան ցանկանում է վարձակալել Բարսելոնայի պաշտպանին

20/01/2022 - 11:16

«Բարսելոնայի» պաշտպան Օսկար Մինգեսան, հնարավոր է, կարիերան շարունակի «Վալենսիայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «չղջիկները» փորձում են վարձակալել 22-ամյա պաշտպանին. այժմ կողմերը բանակցություններ են վարում` քննարկելով հատկապես ֆուտբոլիստի աշխատավարձի վճարման հարցերը։

Հատկանշական է, որ «Վալենսիան» փոխարինող է փնտրում աջ պաշտպան Դանիել Վասի համար, ով, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։

Այժմ «հնդկացիները» սպասում են վալենսիական ակուկբի վերջնական որոշմանը։

Հիշեցնենք, որ Օսկար Մինգեսան «Բարսելոնայի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 58 հանդիպում` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023