Գլխավոր անակնկալը.  Ալժիրը պարտվեց Կոտ դ’Իվուարին` լքելով Աֆրիկայի Ազգերի  գավաթը 🎥

Գլխավոր անակնկալը. Ալժիրը պարտվեց Կոտ դ’Իվուարին` լքելով Աֆրիկայի Ազգերի գավաթը 🎥

20/01/2022 - 21:57

Աֆրիկայի Ազգերի գավաթի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Ալժիրի հավաքականը E խմբի շրջանակում մրցեց Կոտ դ’Իվուարի ընտրանու դեմ։

Ալժիրի հավաքականը, որ մրցաշարի գործող չեմպիոնն է, վերջին տուրից առաջ հայտնվել էր անչափ բարդ իրավիճակում և միայն հաղթանակ էր անհրաժեշտ պայքարը շարունակելու համար։

Այդուհանդերձ, Ջամել Բելմադիի սաները բավական անհաջող հանդիպում անցկացրին` պարտվելով 1:4 հաշվով։

Կոտ դ’Իվուարի հավաքականին հաղթանակ պարգևեցին Ֆրանկ Կեսիեի, Իբրահիմ Սանգարեի, Նիկոլա Պեպեի խփած գոլերը, իսկ Ալժիրի միակ գնդակն իր անվան դիմաց գրանցեց Սոֆիան Բենդեբկան։

Հատկանշական է, որ Բենդեբկայի խփած գոլն Ալժիրի հավաքականի համար առաջինն ու վերջինն էր Աֆրիկայի Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում։

Այսպիսով, Ալժիրը 1:3 հաշվով զիջեց Կոտ դ’Իվուարին, մնաց վաստակած 1 միավորով և լքեց մրցաշարը։

Իվուարցիներն էլ վաստակեցին 7 միավոր և E խմբից 1-ին հորիզոնականով նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Այս խմբի շրջանակում կայացավ ևս մեկ հանդիպում. Հասարակածային Գվինեան 1:0 հաշվով հաղթեց Սիերա Լեոնեին, վաստակեց 6 միավոր և 2-րդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Սիերա Լեոնեի հավաքականը նույնպես լքեց հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023