Պալմեյրասի 15-ամյա հրաշամանուկի շրջադարձ հարվածով խփած անհավանական գոլը 🎥

Պալմեյրասի 15-ամյա հրաշամանուկի շրջադարձ հարվածով խփած անհավանական գոլը 🎥

20/01/2022 - 11:57

Սան Պաուլոյի երիտասարդական գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Պալմեյրասի» Մ-20 տարեկանների թիմը 5:2 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Օեստեի» Մ-20-ի նկատմամբ և նվաճել մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։

Հանդիպման 14-րդ րոպեին «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Էնդրիկը, գտնվելով մրցակցի տուգանային հրապարակից դուրս, համարձակվեց շրջադարձ հարված կատարել ու գրավեց «Օեստեի» դարպասն ու դարձավ անհավանական գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ լուսատախտակին վառվեց 3:0 հաշիվը։

Նշենք, որ Էնդրիկը մրցաշարի շրջանակում անցկացրած 3 խաղում դարձել է արդեն 5 գոլի հեղինակ։

Հավելենք, որ «Պալմեյրաս» Մ-20-ը մրցաշարի կիսաեզրափակիչի շրջանակում հունվարի 22-ին կմրցի «Սան Պաուլո» Մ-20-ի դեմ։

Հիշեցնենք, որ այս հրաշամանուկն արդեն հայտնվել է բազմաթիվ եվրոպական գրանդ ակումբների հետաքրքրությունների շրջանակում։ Խոսքը հատկապես «Լիվերպուլի», «Ռեալ Մադրիդի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023