Author Archives: Miqayel

Ո՞ր ակումբներն են ամենաշատը ծախսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ

Հունվարի 31-ին շատ երկրներում փակվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Հեղինակավոր Transfermarkt կայքն Insagram-ի իր էջում ներկայացրել է, թե 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որ ակումբներն են ամենաշատը ծախսել։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Նյուքասլ» (7 գործարք) – 102.1 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Բրունո Գիմարայեշ – 42.1 մլն եվրո «Յուվենտուս» (5 գործարք) – 97.7 մլն […]

Սուարեսը գերազանցել է Մեսսիի տպավորիչ ռեկորդը

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 16-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Վենեսուելայի ընտրանու նկատմամբ։ Ուրուգվայցիների վերջին գոլը խփեց Լուիս Սուարոսը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Ինչպես տեղեկացնում է MisterChip-ը, 35-ամյա հարձակվողը աշխարհի առաջնության ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլերի շրջանալում խփեց իր 28-րդ գոլը։ Այդ ցուցանիշով «Էլ Պիստոլերոն» դարձավ այդ գոտու […]

Պաշտոնական. Օբամեյանգը տեղափոխվեց Բարսելոնա

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» նախկին հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որը կողմերին հնարավորություն կտա անրհրաժեշտության դեպքում այն խզել 2023 թ. հունիսի 30-ին։ Գաբոնցի հարձակվողի պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 100 մլն եվրո։ 32-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» […]

🇦🇲Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը 9 գնդակ ուղարկեց Իսրայելի դարպասը🎥

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը փետրվարի 1-ին` Բեեր Շևա քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Իսրայելի ընտրանու հետ։ Ռուբեն Նազարեթյանի սաները պարզապես ջախջախեցին մրցակցին` հաղթելով 9:2 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձան Գարեգին Մաշումյանն ու Արթուր Մելքոնյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուկաս Ռոզենսկին, Վիտինիոն, Նիկտիա Խրոմիխը, Դենիս Նևեդրովն ու Ռաֆիկ Մելիքյանը։ Հավելենք, որ Իսրայելի հավաքականի կազմից դուբլի […]

ԱԱ որակավորման փուլ. Չիլին խաղի մեջ է` գոլառատ խաղում հաղթելով Բոլիվիային🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 16-րդ տուրի շրջանակում Չիլիի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Բոլիվիայի ընտրանու դեմ։ Մարտին Լազարտեի սաներին աշխարհի առաջնության ուղեգրերի համար մղվող պայքարում մնալու համար միայն հաղթանակ էր անհրաժեշտ, և չիլիացիներին հաջողվեց համառ ու գոլառատ պայքարում 3:2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Չիլիի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը, […]

ԱԱ որակավորման փուլ. Բրազիլիան ու Ուրուգվայը ջախջախիչ հաղթանակներ տոնեցին🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 16-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Բելու Օրիզոնտիի «Մինեյրան» մարզադաշտում մրցեց Պարագվայի ընտրու դեմ։ «Պենտակամպիոնները» հանդիպման մեծ մասում ունեին տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Տիտեի սաները մրցակցին ջախջախեն 4:0 հաշվով։ Բրազիլացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆինյան, Ֆիլիպե Կոուտինիոն, Էնթոնին ու Ռոդրիգո Գոյեսը։ Բրազիլիան այս հաղթանակից […]

🇰🇷Հարավային Կորեան հաղթեց Սիրիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում Հարավային Կորեայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Սիրիայի ընտրանու դեմ։ Հարավկորեացիները հանդիպման մեծ մասում ունեին տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Պաուլու Բենտուի սաները հաղթեն 2:0 հաշվով. նախ 53-րդ րոպեին աչքի ընկավ Ջին Սու Կիմը, ապա 71-րդ րոպեին` Կվոն Չան Հունը։ A […]

Պաշտոնական. Արսենալը խզեց պայմանագիրն Օբամեյանգի հետ

Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գաբոնցի հարձակվողը կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում, որի հետ արդեն կնքել է 6 ամսվա պայմանագիր, որն ունենալու է ևս 1 տարով երկարաձգելու հնարավորթյուն։ Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողն «Արսենալի» կազմում հանդես էր գալիս […]

Օբամեյանգը մարզվել է Բարսելոնայի կազմում` չնայած դեռ Արսենալի ֆուտբոլիստ է 📸

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Տոնի Խուանմարտին, չնայած երկու ակումբները դեռևս չեն հայտարարել տրանսֆերի մասին, գաբոնցի ֆուտբոլիստն այցելել է «Բարսելոնայի» մարզաբազա ու մարզում անցկացրել այնտեղ։ Աղբյուրի փոխանցմամբ` 32-ամյա ֆուտբոլիստը կատարել է այն առաջադրանքները, որոնք նրան տվել է «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Խավին։ Նշվում է, […]

🇫🇷Ֆրանսիայի գավաթ. Նիցցան պայքարից դուրս թողեց ՊՍԺ-ին🎥

Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Նիցցայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ունեին տարածքային առավելություն, սակայն այդպես էլ չկարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հետո «Պարկ դե Պրենս» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 0:0 հաշիվը։ Ըստ Ֆրանսիայի գավաթի կանոնադրության` եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվում է ոչ-ոքի արդյունքով, մրցող […]

1 1,260 1,261 1,262 1,263 1,264 2,104