Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Բենֆիկան» 3:1 հաշվով հաղթեց «Զալցբուրգին»։ «Արծիվների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալը, ով 90+1-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և արդեն 90+2-րդ րոպեին կրունկով կատարած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Նշենք, որ այդ գոլի շնորհիվ պորտուգալական ակումբը նվաճեց Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր` մրցաշարային աղյուսակում շրջանցելով հենց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բենֆիկան» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Հանդիպումից առաջ «արծիվները», 1 միավորով, եզրափակում էին խումբը, իսկ «Զալցբուրգը», 4 միավորով, 3-րդն էր։ Եվրագավաթային պայքարում մնալու համար պորտուգալական ակումբին անհրաժեշտ էր այս խաղում «ցլերին» հաղթել երկու գնդակի առավելությամբ, քանի որ կողմերի միջև Լիսաբոնում կայացած խաղում «Զալցբուրգը» առավելության էր հասել 2:0 հաշվով։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս մրցեց պորտուգալական «Բրագայի» դեմ։ «Մանուշակները» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` ջախջախելով մրցակցին 4:0 հաշվով։ Վինչենցո Իտալիանոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Լուկա Յովիչն ու Արթուր Կաբրալը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ֆիորենտինան» մրցեց «Ինտերի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անհավանական հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով` 4:3 հաշվով։ Միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց Հենրիխ Մխիթարյանի` 90+5-րդ րոպեին խփած գոլը։ Նշենք, որ «Ինտերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինես, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկոլո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ գոլառատ խաղում «Ֆիորենտինային» հաջողվեց հաղթել 3:2 հաշվով։ «Մանուշակների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջոնաթանկ Իկոնեն, Նիկոլաս Գոնսալեսն ու Արթուր Կաբրալը, իսկ Լուչիանո Սպալետիի թիմի գոլերն էլ խփեցին Դրիս Մերտենսն ու Վիկտոր Օսիմենը։ […]
Ավելին
Հունվարի 31-ին շատ երկրներում փակվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Հեղինակավոր Transfermarkt կայքն Insagram-ի իր էջում ներկայացրել է, թե 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որ ակումբներն են ամենաշատը ծախսել։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Նյուքասլ» (7 գործարք) – 102.1 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Բրունո Գիմարայեշ – 42.1 մլն եվրո «Յուվենտուս» (5 գործարք) – 97.7 մլն […]
Ավելին
«Ֆիորենտինան» լրջորեն հետաքրքրված է «Բազելի» կենտրոնական հարձակվող Արթուր Կաբրալի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «մանուշակները» 23-ամյա հարձակվողին գնելու համար պաշտոնական առաջարկ են կատարել շվեյցարական ակումբին։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը Կաբրալին գնելու համար պատրաստ է վճարել 14 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 2 մլն եվրո ։ Մեկ այլ ինսյադեր Նիկոլո Սկիրան […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է տարբերակներ դիտարկել հարձակման կենտրոնն ամրապնդելու համար։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանասը» հետաքրքրված է «Բազելի» հարձակվող Արթուր Կաբրալի ծառայություններով։ Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն մի քանի հաշվետվություն ստացել է` 23-ամյա ֆուտբոլիստի մրցելույթների հետ կապված։ Վերջնական խոսքը պետք է ասի պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Դեկուն, որ «բլաուգրանասի» համակարգում աշխատում է որպես սկաուտ։ Եթե, ի վերջո, […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023