🇦🇲Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը 9 գնդակ ուղարկեց Իսրայելի դարպասը🎥

🇦🇲Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը 9 գնդակ ուղարկեց Իսրայելի դարպասը🎥

02/02/2022 - 13:21

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը փետրվարի 1-ին` Բեեր Շևա քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Իսրայելի ընտրանու հետ։

Ռուբեն Նազարեթյանի սաները պարզապես ջախջախեցին մրցակցին` հաղթելով 9:2 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձան Գարեգին Մաշումյանն ու Արթուր Մելքոնյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուկաս Ռոզենսկին, Վիտինիոն, Նիկտիա Խրոմիխը, Դենիս Նևեդրովն ու Ռաֆիկ Մելիքյանը։

Հավելենք, որ Իսրայելի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դան Բարելը։

Նշենք, որ կողմերը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն այսօր` փետրվարի 2-ին։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023