Պաշտոնական. Օբամեյանգը տեղափոխվեց Բարսելոնա

Պաշտոնական. Օբամեյանգը տեղափոխվեց Բարսելոնա

02/02/2022 - 15:05

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» նախկին հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որը կողմերին հնարավորություն կտա անրհրաժեշտության դեպքում այն խզել 2023 թ. հունիսի 30-ին։

Գաբոնցի հարձակվողի պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 100 մլն եվրո։

32-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» շարքերը համալրել է անվճար, քանի որ «Արսենալը» փետրվարի 1-ին խզեց նրա հետ գործող պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Արսենալի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 163 հանդիպում` դառնալով 92 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023