🇰🇷Հարավային Կորեան հաղթեց Սիրիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

🇰🇷Հարավային Կորեան հաղթեց Սիրիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

02/02/2022 - 10:58

Աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում Հարավային Կորեայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Սիրիայի ընտրանու դեմ։

Հարավկորեացիները հանդիպման մեծ մասում ունեին տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Պաուլու Բենտուի սաները հաղթեն 2:0 հաշվով. նախ 53-րդ րոպեին աչքի ընկավ Ջին Սու Կիմը, ապա 71-րդ րոպեին` Կվոն Չան Հունը։

A խմբի շրջանակում կայացել են նաև հետևյալ հանդիպումները.

Իրան 1:0 ԱՄԷ

Լիբանան 1:1 Իրաք

Խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Իրան – 22 միավոր
  2. Հարավային Կորեա – 20 միավոր
  3. ԱՄէ – 9 միավոր
  4. Լիբանան – 6 միավոր
  5. Իրաք – 5 միավոր
  6. Սիրիա – 2 միավոր

Այսպիսով, Հարավային Կորեան որակավորման փուլի ավարտից 2 տուր առաջ նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր` դառնալով արդեն 15-րդ հավաքականը, որը միանշանակ հանդես է գալու Քաթար-2022-ի շրջանակում։

Մրցաշարի ուղեգիր են նվաճել նաև Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի,Խորվաթիայի, Իսպանիայի, Սերբիայի, Անգլիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Իրանի ու Քաթարի  հավաքականները։

Հավելենք, որ Հարավային Կորեայի հավաքականն 10-րդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։

Նշենք, որ Ասիայի գոտու որակավորման փուլի B խմբում կայացել են հետևյալ հանդիպումները.

Ճապոնիա 2:0 Սաուդյան Արաբիա

Վիետնամ 3:1 Չինաստան

Օման 2:2 Ավստրալիա

Խումբը 8-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Սաուդյան Արաբիա – 19 միավոր
  2. Ճապոնիա – 18 միավոր
  3. Ավստրալիա – 15 միավոր
  4. Օման – 8 միավոր
  5. Չինաստան – 5 միավոր
  6. Վիետնամ – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023