Պաշտոնական. Արսենալը խզեց պայմանագիրն Օբամեյանգի հետ

Պաշտոնական. Արսենալը խզեց պայմանագիրն Օբամեյանգի հետ

02/02/2022 - 00:49

Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գաբոնցի հարձակվողը կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում, որի հետ արդեն կնքել է 6 ամսվա պայմանագիր, որն ունենալու է ևս 1 տարով երկարաձգելու հնարավորթյուն։

Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողն «Արսենալի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 163 հանդիպում` դառնալով 92 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023